ԱՄՆ Կոնգրեսի սենատի անդամ Թեդ Քրուզը հաստատել է բոլոր կադրային նշանակումներն արգելափակելու մտադրությունը, որոնք Սպիտակ տունը առաջ է քաշել դիվանագիտական պատասխանատու պաշտոններում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Տեխասը ներկայացնող հանրապետական սենատորը հայտարարել է, որ չի հրաժարվի իր ծրագրից մինչև Դեմոկրատական կուսակցության կողմից վերահսկվող ԱՄՆ վարչակազմը չբացատրի վերջերս ընդունված արգելքի որոշման պատճառները: Հիշեցնենք. ԱՄՆ վարչակազմը արգելել էր ամերիկյան ավիաընկերությունների թռիչքները Թել Ավիվի Դավիդ Բեն-Գուրիոնի անվան միջազգային օդանավակայան:
Քրուզն այս ամենում քաղաքական ենթատեքստ է տեսնում և իսրայելցիների վրա ճնշում գործադրելու ձգտում, որպեսզի վերջիններս համաձայնեն դադարեցնել կրակը պաղեստինցիների հետ հակամարտությունում:
Նշվում է, որ նա պատրաստվում է արգելափակել «ԱՄՆ պետդեպարտամենտի բոլոր թեկնածությունները»: