Հարվարդի համալսարանից հետազոտական խումբը բացահայտել է, որ արևային լոգանքներ ընդունելը նույնքան վնասակար է, որքան թմրանյութ օգտագործելը: Ըստ ամերիկյան գիտնականների՝ արևային լոգանքների ընդունումը առաջացնում է կախվածություն: Ինչպես հաղորդում է TCMAG-ը՝ հետազոտական խումբը փորձեր է կատարել մկների վրա ու հայտնաբերել, որ կենդանիների վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործության դեպքում նրանց օրգանիզմը արտադրում է մեծ քանակությամբ հորմոններ, որոնք առաջացնում են հաճույքի, երջանկության զգացողություն: Իր ազդեցությամբ էնդորֆին հորմոնը, որն արտադրվում է լարված ֆիզիկական պարապմունքների ժամանակ, մեծապես նման է մորֆինի ու հերոինի ազդեցությանը, որոնք կախվածություն են առաջացնում: