Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

«Հովիկ Աբրահամյանը, նրա եղբայրը, որդին օլիգարխներ են, նախարարները օլիգարխներ են, ոչինչ չի փոխվել»․

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան, լավ թե վատ, քաղաքական դաշտում որոշակի իրավիճակ կա: Քառյակն է փորձում իրավիճակ թելադրել, ՕԵԿ-ն է ակտիվացման փորձեր անում՝ փորձելով խաղալ ընդդիմադիր դաշտում: Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները:

-Դա նոր ձևավորում չէ: Նույն ՕԵԿ-ը 10 անգամ ընդդիմադիր է դարձել, մի 10 անգամ էլ իշխանամետ: Դրանք հայտնի խաղեր են, ու ափսոս, որ ժողովուրդը չի հասկանում: Չնայած մի 300 հոգի, որ գալիս են հանրահավաքի, պարզ է, որ դրանք իրենց մոտիկներն են, թիմակիցները, ոչ թե ժողովուրդը: Քառյակն էլ, ոչ մի զարմանալի բան չկա: Նույն Դաշնակցությունն է, նույն ՀԱԿ-ը: Ես ոչ մի նոր բան չեմ տեսնում: Դրանք խաղեր են, որոնցով փորձ է արվում հիշեցնել, թե իրենք անհանգստանում են: Հետաքրքիր է, որ Արթուր Բաղդասարյանը պաշտոնի էր՝ ինչո՞ւ չէր խոսում նույն հոսանքի թանկացումից, գազի թանկացումից: Անպայման պետք է պաշտոնից զրկվեն, նոր խոսեն: Ես ոչ մի լավ բան չեմ տեսնում: Ընդդիմությունը շինծու է: Իշխանամետ ուժերը նույնն են: Ասում են՝ դեմ ենք հոսանքի թանկացմանը, տարբեր բաներին, բայց խունտային դեմ չեն: Դեմ լինել հատվածաբար՝ արդար չէ:

-Այսինքն՝ Արթուր Բաղդասարյանն ընդդիմադիր կարող է համարվել միայն այն դեպքում, եթե պահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

-ՕԵԿ-ը ինչ էլ պահանջի, վստահություն չունի ժողովրդի կողմից: Ինչքան կարելի է խաբել ժողովրդին: Մեծերն ասում են՝ ձու գողացողը ձի էլ կգողանա: Մի անգամ ժողովրդին դավաճանածը, էլի կդավաճանի: Ազնիվ ուժեր են պետք: Ուժեր, որոնց մտահոգում է հայ ժողովրդի ապագան, որն ապրում է անարդարության մեջ:

-Իսկ տեսնո՞ւմ եք այդպիսի ուժեր:

-Դեռ ոչ: Եթե տեսնեինք՝ մենք կլինեինք նրանց կողքին:

-Պարոն Կարապետյան, այսօր լրացավ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը: Որևէ նկատելի աշխատանք տեսնո՞ւմ եք, որ կատարվել է այդ 100 օրվա մեջ՝ սկսած օլիգարխներին ստվերից դուրս բերելու քայլերից:

-Ոչ: Ինչ էլ որ արվել է, կոսմետիկ միջոցներ են, որոնք ոչ մի բան չեն փոխվում: Ինչի, մենք չգիտե՞նք՝ ովքեր են այդ օլիգարխները: Նրանք ոնց կան անսասան՝ այդպես էլ մնացել են: Ինչն է փոխվել: Ոչ մի բան չի փոխվել, ընդամենը իմիտացիա է արվում: Եթե իրենք բիզնեսով են զբաղվում, ղեկավարությունը, իշխանությունը բիզնեսով է զբաղվում, փայատեր է օլիգարխների հետ՝ ինչպե՞ս կարելի է իրենց ստվերից հանել: Իշխանությունը իրե՞ն պետք է ստվերից հանի: Նույն Հովիկ Աբրահամյանը, նրա եղբայրը, փեսան, որդին օլիգարխներ են, նախարարները օլիգարխներ են: Նրանք կապված են բիզնեսի հետ, և այստեղ անհնար է որևէ բան անել: Դե, թող հրաժարվեն իրենց արտոնություններից, բայց այդպիսի բան չի լինի: Էսքան ժամանակ չեմ տեսել, որ մեկը հրաժարվի իր արտոնություններից: Այն սյուները, որոնց վրա հիմնված է բիզնեսը, նրանք այդ սյուների մեջ են: Քաղաքական կամք է պետք իրավիճակը փոխելու համար, որը դեռ չկա:

-Պարոն Կարապետյան, այս օրերին ակտիվորեն քննարկվում է գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորման փաստը: Տարբեր վարկածներ են շրջանառվում: Դուք էլ էիք մի ժամանակ Ռուսաստանում բիզնես գործունեություն ծավալում: Ձեր կարծիքով, որո՞նք են Հայրապետյանի կալանավորման հիմքերը: Արդյո՞ք դա քաղաքական ենթատեքստ ունի:

-Այո, դա քաղաքական ենթատեքստ ունի: Նա Հայաստանի իշխանություններին դեմ է խոսել, դրա համար էլ այդպիսի բան եղավ: Նա Ֆրանսիայում քննադատել է մեր իշխանություններին: Յուրաքանչյուր դեմ խոսելը նրանք թշնամաբար են ընդունում և հակադրվում են: Պետք է անպայման նրանց թրի տակով անցնես: Ինձ հետ էլ նույնը եղավ: Հեռուստաընկերությունը վերցրին, թալանեցին, քցեցին: Նույն պատկերն է, նույն խաղերն են: Ոչ մի բան չի փոխվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում