ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վրդովմունք է արտահայտել այն առնչությամբ, որ Գազայի հատվածում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության դպրոցներում հրթիռներ են պահվում: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում:
Նա ընդգծել է, որ դրա համար պատասխանատուները վերածում են դպրոցները ռազմական թիրախների և վտանգի ենթարկում երեխաներին, ՄԱԿ-ի անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր կիրառում են դպրոցները որպես ապաստարան:
Պան Գի Մունը ՄԱԿ-ի համապատասխան դեպարտամենտներին հանձնարարել է անհապաղ մշակել պլան այն մասին, թե ինչպես վարվել ՄԱԿ-ի հաստատություններում հայտնաբերված զենքի հետ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ը ձեռնարկում է զգոնությունը բարձրացնելու հստակ քայլեր՝ հետագայում նման դրվագների կանխման նպատակով: