Դոնեցկի մերձակայքում Boeing-ի ավիավթարից հետո մի քանի գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներ առաջարկել են զրկել Ռուսաստանին Ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գերմանիայի խորհրդարանում Անգելա Մերկելի պահպանողական բլոկի ղեկավարի տեղակալ Միխայել Ֆուքսը կարծում է, որ ֆուտբոլի առաջնությունն անցկացնելուց հրաժարվելը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա, քան սահմանված տնտեսական պատժամիջոցները:
Գեսեն դաշնային հողի ներքին գործերի նախարար Պետեր Բոյթի կարծիքով` Ռուսաստանին պետք է զրկել Ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունն անցակցնելու իրավունքից, եթե «ռուսական կողմը բավարար համագործակցություն չցուցաբերի» Դոնեցկի մարզում Boeing-ի կործանման հետաքննությանը: