Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ո՞ւմ գրպաններն են հոսում պետական գումարները

Կառավարությունը 2014թ. հունիսի 4-ի N 596-Ն որոշմամբ տարածքներ վարձակալելու համար իր պահուստային ֆոնդից 72 մլն 240 հազար դրամ է հատկացրել Պետգույքի կառավարման վարչությանը: Որոշման համաձայն` Ֆինանսների նախարարության համար «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալության է վերցվել 2150 քառակուսի մետր տարածք:

Նույն որոշման 5-րդ կետի համաձայն` պետական մեկ այլ գերատեսչության՝ ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի համար նույնպես տարածք է վարձակալվել նույն՝ «Հանարդնախագիծ» ընկերությունից: Ընդ որում` այս կոմիտեի համար նախապես մեկ տարի՝ մինչև դեկտեմբերի 31-ը, ժամկետով է տարածք վարձակալության վերցվել: Սակայն վերը նշված որոշմամբ ժամկետը փոխվել է մինչև հունիսի 1-ը, այսինքն` 5 ամսով: Փոփոխության է ենթարկվել նաև վարձավճարը և 5 ամսվա համար հատկացվել է 13 մլն 667 հազար դրամ:

Թե այս որոշումը և թե վարձակալության համար կառավարության պահուստային ֆոնդից տասնյակ միլիոնների հասնող գումարներ վարձակալության համար տրամադրելը կարող է այնքան էլ արտառոց չթվային, եթե չլիներ ևս մեկ հանգամանք: «Հանարդնախագիծ» ընկերությունը, որին կառավարությունը հսկայական գումարներ է վճարում և տարածքներ է վարձակալում, մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն, պատկանում է Կոտայքի մարզպետ կամ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

«Հանարդնախագիծ» ընկերությունը կամ այդ տարածքները գտնվում են Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ՝ Պետգույքի կառավարման վարչության շենքի շարունակությամբ և կառավարության շենքի ուղիղ դիմաց՝ Տիգրան Մեծի 4 հասցեում: Տարիներ առաջ` 2006թ., այդ շենքի վրա ավելացվեց լրացուցիչ՝ 6-րդ հարկը:

Իսկ շենքը բավականին հետաքրքիր պատմություն է ունեցել և կապ է ունեցել ոչ միայն Ա. Հարությունյանի, այլև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Մամուլում եղած նույն հրապարակումների համաձայն` տարիներ առաջ, երբ նա եղել է տարածքային կառավարման նախարար, և նրա լիազորություններն ընդլայնվել են, նրա ղեկավարման ոլորտում որոշ կառույցներ են ավելացել, ու նա դարձել է սուպերնախարար, կառավարությունից իր համար նախարարության շենք է պահանջել: Կառավարությունը նրան հատկացրել է Պետական գույքի կառավարման վարչության տարածքները, որոնք գտնվում էին, հիշեցնենք, կառավարության այն շենքում, որտեղ այժմ գտնվում է Տարածքային կառավարման նախարարությունը: Իսկ Պետգույքի կառավարման վարչությունը տեղափոխեցին «Հանարդնախագիծ» ինստիտուտի շենք: Հետո կառավարությունը 2005թ. 304 որոշմամբ իր բաժնեմասը՝ 4600 քմ, հանձնեց այդ վարչությանը: Բայց շենքի այն մասը, որը պետք է զբաղեցներ վարչությունը, ուներ ընդամենը 4100 քմ, մնացած 500 քմ-ը պետք է կտրվեր ինստիտուտի անկյունային շինությունից, ինչը հարմար չէր: Երեք կողմերով փոխհամաձայնության են եկել և որոշել են, որ այդ միջանկյալ կառույցը մնա ինստիտուտին, դրա փոխարեն ինստիտուտը Պետգույքի կառավարման վարչության թևի վրա իր միջոցներով ավելացնի 6-րդ հարկ և փակի 500 քմ-ի պարտքը: Ինչը և արվել է:

Այս շենքն իր մեծությամբ ու դիրքով շատերին է գայթակղել: Ժամանակին դրա վրա աչք ուներ նաև քաղաքաշինության նախկին նախարար Ֆելիքս Փիրումյանը: Ասում են՝ շենքը շատ էր դուր եկել Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին ու բազմաթիվ կուսակցությունների ղեկավարներին, բայց չեն կարողացել ձեռք բերել: Իսկ վերը նշված 6-րդ հարկի շինարարությունը կատարվել է այն ժամանակ, երբ նույն Ա. Հարությունյանը քաղաքաշինության նախարարն էր: Այնուհետև «Հանարդնախագծի» շենքի նկուղային հարկում ինչ-որ օբյեկտի շինարարություն էր իրականացվում, որը նույնպես կապվում էր Ա. Հարությունյանի հետ: Վերջինս, ասում են, տարիներ շարունակ վայելել է տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Հ. Աբրահամյանի հովանավորությունն ու նրա շնորհիվ ինքն էլ բարձր պաշտոններ է զբաղեցրել: Ասում են` ոչ առանց վարձահատույցի:

Իսկ այս պարագայում խնդիրն այն է, որ պետական բյուջեից հսկայական գումար է հատկացվում Ա. Հարությունյանի անվան հետ կապ ունեցող «Հանարդնախագիծ» ընկերության տարածքները վարձակալելու համար: Այս երևույթը խիստ բնորոշ է մեր իրականությանը: Հայաստանի շատ պաշտոնյաներ իրենց ղեկավարած գերատեսչության գումարները տարբեր ճանապարհներով հաճախ են ուղղում սեփական գրպանը: Ստեղծում են մասնավոր ընկերություններ և իրենց ղեկավարած գերատեսչական գնումները կատարում են այդ ընկերության միջոցով՝ շահույթն իրենց գրպանն ուղղորդելով: Պետական գումարները գրպանելու մեկ այլ տարբերակ է նաև պետական շինությունները սեփականացնելն ու դրանք պետական միջոցներով տարբեր գերատեսչություններին վարձով տալը: Ահա այսպես էլ պետության հաշվին հարստանում են մեր պաշտոնյաները: Տարիներ առաջ հրապարակումներ եղան, թե Կենտրոնի նախկին թաղապետ Գագիկ Բեգլարյանը սեփականացրել է թաղապետարանի շենքն ու այն վարձով տվել նույն թաղապետարանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում