Ավստրալական Մելբուռնում անցկացվող AIDS-2014 միջազգային համաժողովին՝ նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքները, որոնք աստիճանաբար մոտենում են ՄԻԱՎ վարակը ոչնչացնող դեղահաբի ստեղծմանը: Դանիացի գիտնականները պարզել են, որ քաղցկեղի դեմ Romidepsin դեղամիջոցը կարող է հայտնաբերել և ակտիվացնել «քնած» վիրուսային մասնիկները օրգանիզմի իմունային բջիջներում՝ հաղորդում է SBS-ը:
Ինչպես բացատրել է բժիշկ Օլե Սեգաարդը՝ նման մոտեցումը կոչվում է «հարվածիր և սպանիր»: Այսինքն՝ դեղամիջոն ակտիվացնում է ՄԻԱՎ վարակի թաքնված մասնիկները, որից հետո, ամենայն հավանականությամբ, դրանք կարելի է ոչնչացնել: