Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը խոստացել է իր երկրում հասնել «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի գործունեության արգելքին՝ դրա սեփականատեր համարելով Կատար մերձավորարևելյան միապետությանը:
Հայտարարությունը հնչել է Գազայի հատվածում Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների ժամանակ` ընդդեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, որին ֆինանսական աջակցության մեջ նախարարը մեղադրել է Կատարին, իսկ քարոզչական աջակցության մեջ`«Ալ-Ջազիրա»-ին:
«Կատարը ֆինանսավորում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին, որը վաղուց է դադարել տեղեկատվական աղբյուր լինելուց, ոչ մի կապ չունի լրագրության հետ, այլ ՀԱՄԱՍ-ի քարոզչամեքենայի մի մասն է կազմում: Այդ պատճառով էլ մենք միջոցներ կձեռնարկենք`«Ալ-Ջազիրա»-ի Իսրայելում հեռարձակումը դադարեցնելու համար»,- Facebook-ի իր էջում գրել է Լիբերմանը: