«Խորհուրդը որոշել է ամենաուշը մինչև հուլիսի վերջը Ղրիմում և Սևաստոպոլում առևտրի և ներդրումների սահմանափակման նպատակով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել»,- ասվում է ԵՄ ԱԳ նախարարների նիստի արդյունքում արված հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն:
Երեքշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարները մինչև հինգշաբթի օրը հետաձգել են Ուկրաինայի իրադրության հետ կապված պատժամիջոցների վերաբերալ որոշման կայացումը: Հինգշաբթի Եվրահանձնաժողովը կհրապարակի Ռուսաստանի դեմ գործողությունների վերաբերյալ առաջարկները, որոնք կվերաբերվեն պաշտպանության և ֆինանսական շուկաների ոլորտին:
Դրանից բացի, ԵՄ երկրների ղեկավարները մինչև օգոստոսի մեկը Բրյուսելում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ արտահերթ գագաթնաժողով կանցկացնեն: