Tuesday, 14 05 2024
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին

Ամերիաբանկն ամրապնդում է առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում

Ամերիաբանկի գերծունեության ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքները փաստում են, որ Հայաստանի բանկային համակարգում Ամերիաբանկը ամրապնդում է իր դիրքերն առաջատարների շարքում:

2014 թվականի առաջին կիսամյակում բանկի ակտիվներն աճել են շուրջ 9 տոկոսով և այս տարվա հունիս ամսվա դրությամբ կազմել 343 միլիարդ դրամ: Ավելի քան 10 տոկոսով աճել են նաև բանկի պարտավորությունները՝ կազմելով 303 միլիարդ դրամ: Իսկ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններն աճել են 30 տոկոսով և կազմել 221 միլիարդ դրամ: Եվ սա այն դեպքում, երբ նույն ցուցանիշների գծով ՀՀ բանկային համակարգում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նվազում է գրանցվել:

«Սակայն Ամերիաբանկը 2014 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ակտիվների, պարտավորությունների և հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների մեծությամբ շարունակում է պահպանել առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Ամերիաբանկի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը: Նա նշեց, որ միայն վարկային ներդրումների մասով է Ամերիաբանկը զիջում իր դիրքերը՝ բանկային համակարգում զբաղեցնելով երկրորդ տեղը: «Ինչ խոսք, այդ մասով դեռ անելիքներ կան»,-ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է բանկի ստացած շահույթին, ապա այս տարվա հունիս ամսվա դրությամբ բանկի շահույթը կազմել է 2,9 միլիարդ դրամ, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 16 տոկոս: «Ամբողջ բանկային համակարգում շահույթի մասով նվազում է նկատվում, իսկ մեզ մոտ 3 տոկոս աճ կա, որը մենք բավականին մեծ ձեռքբերում ենք համարում»,- հավելեց Թառումյանը:

Ամերիաբանկի ֆինանսական տնօրենն ընդգծեց, որ ՓՄՁ-ներին տրված վարկերը հաշվետու եռամսյակում աճել են 15 տոկոսով, և այս տարվա հունիս ամսվա դրությամբ վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 38 միլիարդ դրամ:

Գևորգ Թառումյանն ընդգծեց նաև, որ ընթացիկ տարվա երկրորդ եդամսյակում Ամերիաբանկն արդեն երկրրոդ անգամ արժանացել է Euromoney-2014 գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկ Հայաստանում: Բացի դրանից՝ բանկն արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Տարվա գործարք-2013» մրցանակին:

Թառումյանը թվարկեց նաև այն բոլոր ակցիաներն ու արշավները, որոնք ձեռնարկել են այս եռամսյակում, և որոնք բացառապես ուղղված են եղել իրենց հաճախորդների հարմարավետությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում