Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հայտնագործել են ռոբոտացված ձեռնոց, որը երկու լրացուցիչ «մատների» շնորհիվ թույլ կտա ավելի ամուր բռնել տարբեր ձևերի և չափերի առարկաները: Այս մասին գրում է Hitech.vesti կայքը:
«Անհրաժեշտություն չի առաջանա հրամաններ տալ ռոբոտին, բավական է միայն բնական ձևով շարժել մատները»,- ասել է ինստիտուտի պրոֆեսոր Հարի Ասադան:
Սարքն ամրանում է դաստակին, իսկ դրա մեխանիզմը կարգավորում է ձեռքի շարժումը՝ բռնելով առարկան:
Նշենք, որ սարքի նախատիպը շատ մեծ է և ոչ հաճելի: Այնուամենայնիվ, գիտնականները պնդում են, որ այն կարելի է փոքրացնել: