Friday, 26 04 2024
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին

Անապատի թագուհին

Հայաստանի կառավարությունը թմբկահարում է Սոչիում հայ միգրանտների համար ձեռք բերված համաձայնությունը Ռուսաստանի հետ, որով փորձ են անելու վերացնել Ռուսաստանում հայ միգրանտների համար այն խոչընդոտները, որոնք ընդհանուր միգրացիոն քաղաքականության խստացման շրջանակում կիրառելու է Ռուսաստանը: Սա, ըստ էության, Հովիկ Աբրահամյանի կառավարության միակ ձեռքբերումն է, որը շոշափելի է լինելու Հայաստանի քաղաքացիների համար, հազարավոր քաղաքացիների համար` օգնելով նրանց հեռանալ երկրից:

Երեք ամիսների ընթացքում, ինչ աշխատում են Հովիկ Աբրահամյանն ու նրա ձևավորած կառավարությունը, մնացյալ որոշումները, ըստ էության, վերաբերել են միայն քաղաքացիների նեղ շրջանակի, որոնց օլիգարխիա են անվանում կամ քրեաօլիգարխիա, քանի որ նրանք սերտաճած են ոչ միայն իշխանության, այլ նաև քրեական աշխարհի հետ: Այս կառավարության մնացյալ որոշումները վերաբերել են օլիգարխիայի համար գործունեության ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելուն, և միայն մեկ որոշում՝ նպաստավոր պայմաններ է ստեղծել քաղաքացիների համար երկրից հեռանալու:

Ահա այն, այսպես ասած, ուղեբեռը, որով Հովիկ Աբրահամյանը մոտենում է իր պաշտոնավարման հարյուր օրվան: Չնայած, որ նրա ստացած քարտ-բլանշը և Սերժ Սարգսյանից, և նաև այսպես կոչված` ոչ իշխանակամն ուժերից եղել է ավելին՝ մինչև աշուն, ըստ որում` խորը աշուն: Ահա այս քարտ-բլանշը Հովիկ Աբրահամյանը օգտագործել է քաղաքացիներին երկրից հեռացնելու և քրեաօլիգարխիկ համակարգի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու վրա:

Սա է անհրաժեշտ, որպեսզի Հովիկ Աբրահամյանը կարողանա դառնալ Հայաստանի հաջորդ նախագահ: Եթե Հայաստանում քաղաքացիներ են մնում, ապա նախագահ դառնալու հույսերը, մեղմ ասած, ի դերև են լինում, կամ էլ հարկ կլինի նախագահ դառնալ նոր Մարտի 1-ով, սակայն պահանջելով շատ ավելի զոհեր: Ահա այս հեռանկարից խուսափելու համար պետք է շարունակել դատարկել Հայաստանն ու ամրապնդել քրեաօլիգարխիկ պատվանդանը, ինչով և զբաղված է Հովիկ Աբրահամյանը արդեն մոտ հարյուր օր, մոտ երեք ամիս: Նա այլ նպատակ չունի, որպեսզի նրա աշխատանքը տար այլ որակներ և այլ արդյունք:

Նրա համար մեկ այլ առանցքային նպատակ է Հայաստանում մեդիադաշտի տոտալ վերահսկողության հասնելը, ինչի ուղղությամբ Աբրահամյանը տքնաջան աշխատում է իր նշանակման իսկ օրից: Այստեղ նրա համար խնդիրը ոչ միայն իր ապաշնորհ գործունեության հասցեին ազատ խոսքը լռեցնելն է, այլ նաև քաղաքական և ներիշխանական հակառակորդների հասցեին տարբեր բանսարկություններ ու դավադրություններ հյուսելը: Հովիկ Աբրահամյանը թեև ժամանակավոր առավելության է հասել իր ներիշխանական մրցակիցների հանդեպ, այնուհանդերձ նա պետք է այս առումով զարգացնի հաջողությունները, քանի որ տնտեսական, հասարակական օգտակարության գործունեության հաջողության որևէ շանս չունենալու պայմաններում նա պետք է կարողանա ներիշխանական հակառակորդներին և մրցակիցներին ժամանակին չեզոքացնել, այսպես ասած` ամայացնել անգամ իշխանական դաշտը նախագահական պաշտոնն անարգել ժառանգելու համար:

Բիզնես նպատակներով Արարատյան դաշտն անապատացնելով, Հովիկ Աբրահամյանը քաղաքական նպատակներով անապատացնելու է նաև հասարակական-քաղաքական դաշտը: Այս տեսանկյունից նա, իհարկե, հիանալի է օգտագործում այդ դաշտի երկու կողմերից իրեն տրված քարտ-բլանշը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում