Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ռուսաստանին ձեռնտու է, որ հայերի արյունը թափվի այս տարածաշրջանում. Հովհաննես Իգիթյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։

-Պարոն Իգիթյան, ըստ Ձեզ՝ Դոնեցկի երկնքում ծ Boeing 787-ի վթարը ի՞նչ աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա: Ի՞նչ էր սա նշանակում:

-Չի կարելի ասել՝ այսպիսի բան սպասելի էր, բայց սարսափելի հզոր զենք տալ ավազակներին, նշանակում է կախված լինել նման բաներից: Կան մարդիկ, որոնց զենք է մատակարարվում Ռուսաստանից, իսկ նրանք զենքն օգտագործում են այնպես, ինչպես հարմար են գտնում: Նրանք որևէ մեկին չեն ենթարկվում, կատարում են տեռորիստական գործողություններ: Պարզ է, որ այդպիսի բաներ կարող էին լինել, բայց ընդհանրապես պարզ չէ, թե այս մարդիկ ինչի համար են պատերազմում: Որոշ մարդիկ փորձում են ազատագրական շարժումների հետ զուգահեռներ տանել, բայց իրականում դա այդպես չէ, սրանք մարդիկ են, ովքեր անջատված են ժողովրդինց, ովքեր որևէ կապ չունեն ընտրովի իշխանությունների հետ:

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական հետևանքներին, պետք է նշել, որ հիմա ակնհայտ բևեռացումը երևում է: Ես նոր եմ գալիս Եվրոպայից, հակասովետականի նման տրամադրություններ են իշխում: Աշխարհն այսօր չարանում է, և այս չարացած, բևեռացված աշխարհում տնտեսությունն էլ լավ չի աշխատում. մենք կտեսնենք նաև տնտեսական հետևանքներ: Առաջին հերթին, իհարկե, Անդրկովկասում Հայաստանի վրա սա կանդրադառնա:

-Առաջին արձագանքները վկայում են այն մասին, որ կարծես թե Ռուսաստանի հովանավորյալ անջատողականներն են մեղավոր: Սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի համար, բացի սովորական պատժամիջոցներից: Որքա՞ն կարող են սաստկանալ այդ պատժամիջոցները, և ի՞նչ դաս կարող է սա լինել բոլոր այն երկրների համար, որոնք իրենց ապագան կապում են Ռուսաստանի հետ:

-Նախ՝ պատժամիջոնցերի մասին. Ռուսաստանը իռացիոնալ երկիր է: Եթե այս պատժամիջոցները կիրառեին ցանկացած քաղաքակիրթ երկրի նկատմամբ, առաջին հերթին քաղաքական իշխանությունը հրաժարական կտար: Եթե հրաժարական չտար, դա անմիջապես կազդեր թե՛ տնտեսության, թե՛ ժողովրդի կենսամակարդակի վրա: Ռուսաստանն այնպիսի երկիր է, որտեղ իշխանությունը չի զբաղվում հասարակության հոգսերով, իշխանությանը չի հետաքրքրում, թե ինչպես է ապրում ժողովուրդը: Իշխանությունն ապրում է իր կյանքով, ժողովուրդը՝ իր: Եվ ժողովրդի կենսամակարդակի իջնելը, այս կամ այն մարդու վիզա ստանալ կամ չստանալը որևէ կերպ իշխանության տրամադրությունների վրա չի ազդում: Այս տեսակետից այս սանկցիաներն ուղղակիորեն չեն «խփի» ժողովրդին:

Ի վերջո, ինչպես իմ ռուս կոլեգան կատարկեց՝ Ռուսաստանն արդեն իսկ պատժամիջոցների տակ ապրող երկիր է: Չելյաբինսկում գոյատևելը արդեն պատժամիջոց է, ավելի վատ հնարավոր չէ: Բայց եթե քաղաքական տեսանկյունից նայենք, ապա այսօր այն, ինչ մենք մոռացել ենք՝ երեսուն տարի առաջվա սառը պատերազմը, նորից սկսում է աշխատել: Պարզ է, որ անուղղակի ձևով Ռուսաստանին քծնող երկրների վրա ուղղակիորեն դա ազդելու է: Եվ եթե նայենք, թե որ ընկերությունների հանդեպ են կիրառվելու այդ պատժամիջոցները, այդ ընկերությունները Հայաստանում մեծ ազդեցություն ունեն ու մեծ բիզնես են իրականացնում, և մենք դա հետագայում զգալու ենք:

-Վերջերս Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում հայտարարեց, որ Հայաստանի ժողովուրդը մտահոգ է ռազմական գործընկերոջ՝ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությամբ:Այս հայտարարությունն ինչի՞ հետևանքն էր:

-Նախ՝ նորություն չէ այդ հայտարարությունը: Ես և իմ կոլեգաները բազմիցս բարձրաձայնել ենք այդ մասին, ընդ որում՝ տարբեր բանավեճերի ժամանակ, երբ ՀՀԿ անդամ էր կողքս նստած լինում, ես հորդորում էի, որ նրանք այդպիսի հայտարարություններ անեն, որովհետև Սերժ Սարգսյանի համար ավելի հեշտ կլիներ: Հիմա անկախ է հնչում Սերժ Սարգսյանի ելույթը:

Երկու տարի շարունակ իշխանական էլիտան ասում էր, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է, և դա նորմալ է, և հանկարծ վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ որևէ զենք չի վաճառվել, այդպիսի հայտարարություն է անում: Չգիտեմ՝ ինչո՞ւ պետք է այդպիսի տարածություն կտրեր անցներ, որ այնտեղ հայտարարություն աներ: Կարո՞ղ է՝ Սերժ Սարգսյանը մտածում է՝ հեռվում արված հայտարարությունը Ռուսաստանում չի լսվելու:

-Գուցե «մեսիջ» էր Ռուսաստանին:

-Հեռվի՞ց… այդ հայտարարությունը պետք է այստեղից արվեր, ընդ որում՝ այդ հայտարարությունը պետք է արվեր նոտայի ձևով, և այն պետք է աներ ոչ թե նախագահը, այլ արտգործնախարարությունը, ՊՆ-ն պետք է այդպիսի հայտարարություններ անեն:

Լավ, հայտարարեց, և ի՞նչ, ի՞նչ տեղի ունեցավ, քանի օր է անցել, և ես Ռուսաստանում որևէ լուրջ մարդու կողմից արձագանք չեմ լսել այս հայտարարությանը: Այսինքն՝ նրանք չեն լսե՞լ, թե ոչ կարևոր են համարում: Կարևոր հայտարարություն անելու համար ձև, տեղ և ժամանակ կա:

-Այսինքն՝ ուշացա՞ծ հայտարարություն է:

-Ցանկացած դեպքում Հայաստանը՝ որպես պետություն, թեկուզ այսօր, դա պետք է անի, բայց պետք է անի դիվանագիտական պատշաճ ձևով և հետևի այդ հայտարարությանը: Սա մեղադրանք է, բայց հետո՝ ի՞նչ ենք ուզում Ռուսաստանից, երբ ասում ենք՝ Ռուսաստան, դու ոչ հավասարակշռված ձևով զինել ես կոնֆլիկտի մի կողմին: Հիմա չեմ ուզում ասել հնարավոր քայլերը, թող Սերժ Սարգսյանը մտածի իր արտգործնախարարության հետ միասին:

-Գուցե Սերժ Սարգսյանը այս քայլով ոչ թե Ռուսաստանում, այլ միջազգային ասպարեզում է անվտանգության երաշխավորներ փնտրում:

-Արգենտինայո՞ւմ, որտեղ որևէ բարձրաստիճան և ազդեցիկ մարդ չի հանդիպել նրան: Հարավային Ամերիկայում այսպիսի հայտարարություն անելը, այն էլ՝ ֆուտբոլի ժամանակ, գնում կորչում է: Այլ տեղից օգնություն ստանալու ձևեր կան, այդ քայլը այդ ձևերի մեջ չի տեղավորվում:

-Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, որը նշանակված էր Ֆրանսիայում, ձգձգվում է։ Ո՞րն է, ըստ Ձեզ, ձգձգման պատճառը: Արդյո՞ք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում է այդ անհամաձայնությունը, թե՞ Բաքվում կամ Երևանում:

-Չեմ կարող հստակ ասել, բայց կարող եմ ենթադրել. բոլոր դեպքերում, Ռուսաստանի հանդեպ ընդհանուր աշխարհի հակակրանքը՝ կապված Ուկրաինայի հանդեպ նրա ագրեսիվ պահվածքի հետ, ազդում է նաև Միսնկի խմբի վրա: Չէ՞ որ այնտեղ երեք երկրների ներկայացուցիչներ են, որոնցից երկուսը՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, առնվազն ամեն օր այդպիսի ոչ դիվանագիտական մեղադրանքներ են փոխանակում, ինչը, իհարկե, իր դերը կունենա: Ինչ վերաբերում է Ֆրանսիային՝ մի քանի օր առաջ Եվրապառլամենտի կողմից ընդունվեց բանաձևը, որտեղ Ռուսաստանն ուղղակի ձևով է մեղադրվում: Այս մթնոլորտում սպասել, որ երեք համանախագահները կնստեն և դիվանագիտորեն իրար ժպտալով՝ նոր համընդհանուր բանաձև կառաջարկեն Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված՝ առնվազն անհեթեթություն է:

-Ժիրայր Լիպարիտյանը իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, որ ստատուս քվոն այլևս ձեռնտու չէ Ռուսաստանին։ Սա ի՞նչ է նշանակում է, ինչպե՞ս կարող է ստատուս քվոն փոխվել, հնարավոր տարբերա՞կ է դա, թե՞ ոչ, և որքանո՞վ են իրատեսական հայկական կողմի պնդումները, թե Ադրբեջանին այսօր ձեռնտու չէ պատրեազմ սկսելը, քանի որ հայերը կխփեն իրենց նավթամուղներին: Սա արդյո՞ք պարզունակ մոտեցում չէ՞:

-Պարզ է, որ Ռուսաստանը իր ազդեցությունն այս տարածաշրջանում ապահովելու համար պետք է ունենա լարված իրավիճակ: Անդրկովկասում լավ հարաբերությունների մասով Ռուսաստանն անելիք չունի ո՛չ իր տեխնոլոգիայով, ո՛չ զենքով, ո՛չ իր սոցիալական կամ մշակութային ազդեցությամբ: Որևէ կետ չկա, որ Ռուսաստանը ոտք դնի այս տարածաշրջան: Էլ տեղ չմնաց, որ Հայաստանը չզիջեր: Եթե Ռուսաստանին այս այգին է պետք, հիմա կգա դեսպանը, բարձր կկանչի, և նախագահականից կգան ու այդ այգին կնվիրեն Ռուսաստանին՝ ի պատիվ հայ-ռուսական բարեկամության, և Միկոյանի կամ Ստալինի արձանը կդնեն պուրակում՝ եթե պետք լինի: Այսինքն՝ Հայաստանի վրա ազդեցությունն ուժեղացնելու որևէ կարիք չունի Ռուսաստանը:

Ադրբեջանը կարողանում է ներկայանալ իբրև ավելի կարևոր երկիր, քան իրականում կա: Մեկ էլ տեսնում ես՝ Ֆրանսիան կարևոր հայտարարություններ է անում Ադրբեջանի հետ կապված, Եվրախորհուրդը ներում է մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, ԱՄՆ-ը, Իսրայելը: Այստեղ ամենաազդեցիկ և Ռուսաստանի պատկերացմամբ ամենաարդյունավետ տարբերակը ԼՂՀ խաղաքարտի օգտագործումն է:

-Պատերազմի վերսկսման հավանականություն տեսնո՞ւմ եք արդյոք:

-Պատերազմը սարսափելի բան է: Ինչ հարց պետք է լուծի Ադրբեջանը պատերազմով. զենքի միջոցով նա պետք է ոչնչացնի՞ 150000 մարդ կամ տարհանի՞… 21-րդ դարում մեկ գիշերւոմ գաղտնի անելը մի քիչ դժվար է, սա հումանիտար կատաստրոֆա է: Կարող են մեկ գյուղ գրավել մեկ շաբաթում, բայց սրանով Ղարաբաղի հարցը չի լուծելու Ադրբեջանը: Ավելին՝ Ադրբեջանը կզրկվի ղարաբաղյան կոնֆլիկտի՝ պրոադրբեջանական որևէ լուծում ստանալուց: Երևի թե սա հասկանում եմ Ադրբեջանում, քանի որ նման հայտարարությունները վաղուց նրան կդրդեին պատերազմի. եթե չեն դրդել՝ ուրեմն հասկանում են:

Բացի այդ, նավթային պետություն լինելը պարտադրում է խաղի որոշ կանոններ: Եթե ամբողջ տնտեսությունը և կլանի հարստությունը կապված է նավթային դոլարների հետ, ապա պարզ է, որ պետք է որոշակի կայունություն լինի, որ այդ դոլաները գան: Պատերազմի ժամանակ առաջինը տուժում է նավթագազային և էներգետիկ համակարգը: Պատերազմը ուղղակի կզրկի Ադրբեջանին նրանից, ինչ ինքն ունի:

Այստեղ Հայաստանն իր դիվանագիտական անելիքն ունի՝ տարածաշրջանային և, ինչու չէ, նաև ռազմական: Ադրբեջանը պետք է հասկանա, որ հարված կարող է ստանալ ոչ միյան Ղարաբաղից: Չնայած հենց ագրեսիվ գործողությունների ժամանակ Արդրբեջանը հասկանում է, որ ԼՂՀ-ն հնարավորթյուն ունի ազդեցիկ և ցավալի կետերին խփելու, սա լինելու է երկկողմանի պատերազմ: Ադրբեջանը պետք է հասկանա, որ Հայաստանը կողքից չի նայելու և աջակցելու է:

Ստատուս քվոն նշանակում է՝ ԼՂՀ-ն գործում է որպես պետություն և վերահսկում է 14 հազար քառ. կմ տարածք, և մի մասում պահում է պետություն, մյուսում՝ անվտանգության գոտի:

Կան ուժեր, որոնց լարվածությունը տարածաշրջանում ձեռք է տալիս, առաջին հերթին՝ Ռուսաստանին: Ռազմական դաշնակից կոչվող պետությունը ուզում է, որ Հայաստանում արյուն թափվի, առաջին հերթին՝ հայերի արյունը: Ցավալի բան եմ ասում, բայց Ռուսաստանին ձեռնտու է, որ հայերի արյունը թափվի այս տարածաշրջանում:

-Ղարաբաղյան պատերազմից դուրս նույնպես Հայաստանը ունի անվտանգության լրջագույն խնդիր, որի երաշխիքները ոչ միայն ՀԱՊԿ շրջանակներում պետք է կարգավորվեին, այլև Հայաստանն ու Ռուսաստանն առանձին ունեն միմյանց նկատմամբ պարտավորություն դեռևս 96-97 թվականներից, երբ դուք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էիք: Խոսքը Դարի համաձայնագրի մասին է, որով Ռուսաստանը ստանձնում էր Հայաստանի անվտանգության երաշխավորությունը, բացի ՀԱՊԿ-ից։

Այսօր բոլորը փորձում են Հայաստանի անվտանգության հարցը դիտարկել ՀԱՊԿ շրջանակներում՝ մոռանալով, որ կա երկու կողմի երկկողմանի համաձայնագիր, որտեղ ամրագրված են և ռազմաբազաների հարցը, և Ռուսաստանի ներկայացվածության հարցը: Հիմա մի կողմից Ղարաբաղն է գնդակոծվում, մյուս կողմից՝ Հայաստանը, և եթե Ղարաբաղի մասով մի փոքր հասկանալի է, բայց Նախիջևանի կողմից, Տավուշի կողմից Հայաստանի տարածքներն են գնդակոծվում:

Այն, ինչի մասին ասում եք, եղել է քսան տարի առաջ: Այս քսան տարիների ընթացքում արժեքներ են փոխվում: Կայուն և հստակ երաշխիքներ համարվող պայմանագրերը այսօր հավատ չեն ներշնչում: Տեսեք՝ Ուկրաինայի օրինակով, կար Բուդապեշտի հայտնի բազմակողմանի համաձայնություն, որին մասնակցնում էր նաև Ռուսաստանը, որտեղ երաշխքիներ էին տրվում Ուկրաինային, Ղրիմին և այլն, Ուկրաինան այս համաձայնագրով էր ապրում, և ոչ մի նախագահի մտքով չէր անցնում, որ Ռուսաստանը կարող է խախտել որևէ միջազգային պայմանագիր: Բայց տեսեք՝ ինչ է անում Ռուսաստանը Ուկրաինայում:

Այսինքն՝ եթե մենք հույսը դնենք թղթի վրա նշված, Դարի համաձայնագիր համարվող պայմանագրերին, մենք կարող ենք երկիր կորցնել: ՀԱՊԿ-ի մասին եկեք չխոսենք, քանի որ տեսել ենք՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրները ինչպես են Աստանայում վիրավորում և նվաստացնում Հայաստանին՝ կապված ԼՂՀ-ի հետ: Տեսեք ռուսների քաղաքական խաղերը Թուրքիայի հետ, տեսեք՝ Լավրովն ու Էրդողանը ինչի մասին են խոսում: Պետք է վերանայենք նախկին երաշխիքները և նոր երաշխիքներ ավելացնենք:

-Երկու օր է՝ ամենաքննարկվող թեման Լևոն Հայրապետյանի՝ երկամսյա կալանքն է ՌԴ-ում: Ինչի՞ հետևանք է սա, որքանո՞վ է սա քաղաքական մոտեցում:

-Անկախ նրանից, նա բիզնեսմեն է, հարուստ է կամ մեծահարուստ, այս ձևով մարդուն չեն ձերբակալում: Բոլոր դեպքերում, այստեղ ավելի շատ կասկածներ կան, քան պարզություն, որ այդ մարդուն վաղուց պետք է ձերբակալեին։ Ոչ, Լևոն Հայրապետյանի մասին ամենաքիչն ենք վատ բաներ լսել: Եթե այդպես լինի՝ Հայաստանի գործարարների 70 տոկոսը Ռուսաստանում պետք է ձերբակալվեր, որովհետև Ռուսաստանում կասկածելի բիզնես ունեն և այլն: Բայց ինչ հանցագործություն մարդ պետք է կատարի, որ օդանավակայանից բերման ենթարկեն: Երբ արդարադատությունը օգտագործվում է ինչ-ինչ նպատակներով, միշտ կասկածելու առիթ է տալիս:

Անկախ նրանից՝ մենք սիրում են Լևոն Հայրապետյանին, թե չենք սիրում, ինչ հոդվածներ ենք կարդացել նրա մասին՝ այնուամենայնիվ, նա և Հայաստանում, և ԼՂՀ-ում մեծ դեր ունի տնտեսության մեջ:

-Հնարավո՞ր է՝ հայ գործարանների օղակը ճնշեն:

-Խորհուրդ կտամ մեր գործարարներին՝ մոտակա ամիսներին ՌԴ չգնան:

 

Ավելին՝տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում