Friday, 26 04 2024
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները

«Պապային բռնել են, որովհետև ուզում էր թոշակները բարձացնեին»․ վաղը կհրապարակվի Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը

Վաղը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը:

Հիշեցնենք, որ դատախազ Հենրիկ Պապիկյանը միջնորդել էր Վոլոդյա Ավետիսյանին մեղավոր ճանաչել ու ազատազրկել 6 տարի 6 ամիս ժամկետով և առգրավել 2000 ԱՄՆ դոլար:

Վոլոդյա Ավետիսյանն ունի վեց երեխա, երկու թոռ:

Վեցամյա դուստրը՝ Սվետան, շատ է կարոտել հորը: Գիտի՝ հայրը գնացել է հարցազրույցի: «Պապայի հետ հեռախոսով եմ խոսել, ասում ա՝ ոնց ա իմ աղջիկը, ասի՝ ոնց ես՝ ասաց՝ լավ: Ասի՝ տիկնիկս հիշում ես, որ թևեր ունի, որ խոստացել ես առնել, ասաց հիշում եմ, ասի՝ ինձ հիշում ես՝ ասաց, ոնց չեմ հիշում, նայում եմ նկարիդ ու գժվում եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վեցամյա Սվետա Ավետիսյանը՝ Վոլոդյա Ավետիսյանի ամենափոքր դուստրը՝ ավելացնելով, որ հայրիկի հետ հեռախոսով նախ մայրն է խոսում, եղբայրը, ապա ինքը:

Երեխաներն անհամբեր սպասոմ են վաղվա օրվան. գիտեն, որ հայրիկին են հանդիպելու: Այս ամսիների ընթացքում առաջին անգամ դատարանում կկայանա նրանց հանդիպումը: Առաջին անգամ Վոլոդյա Ավետիսյանի մի քանի օրական թոռնիկները կլինեն դատարանում:

Իննամյա Նոյ Ավետիսյանը գիտի, որ հայրը հարցազրույցի չի գնացել, իսկ թե ուր է գնացել՝ նշեց. «Պապային բռնել են, որովհետև ուզում էր՝ թոշակները բարձացնեին»:

Վոլոդյա Ավետիսյանի կինը վստահ է՝ ամուսինն իր նպատակին հասնելու է՝ լինի ազատության մեջ թե ոչ: «Նրա պայքարը իր ընկերների համար շարունակվելու է, մանավանդ որ ընկերներ ունի, որ հաշմանդամ են, այդ գումարի կարիքը շատ ունեն: Մարդիկ կային, որ իր կողքին էին կանգնած, հիմա արդեն չկան, երևի արդեն նրանք կողքի են քաշվել, արդեն կաշառք են վերցրել. նրանց, ովքեր կաշառք են վերցնում, ավելի բարձր են գնահատում, քան թե կաշառք չվերցնողին, որ ասում են՝ կաշառակեր է։ Ինքը էդ մարդը չէ, իրեն Սերժ Սարգսյանն էլ, Սեյրան Օհանյանն էլ լավ են ճանաչում, ինքը էդ մարդը չէ»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը՝ հավելելով, որ իրենց սովորեցրել են հայրենասեր լինել:

«Սարքեցին, որ կանգնեցնեն ամուսնուս, բայց ինչպես տեսնում եք դատերի ժամանակ էլ՝ ինքը կանգնող չէ, ինքը իր պայքարը շարունակելու է: Եթե կաշառք վերցնող և բանակից ազատող լիներ, իր երեխու վիճակը գիտեր, իր երեխուն կազատեր»,-ասաց կինը:

Ընտանիքը սպասում է, որ իշխանության խիղճը կարթնանա, կհասկանա՝ ում հանդեպ ինչպես են վարվում, մանավանդ Վոլոդյա Ավետիսյանի հանդեպ չպետք է այդպես վարվեին, քանի որ պատերազմ լինելու դեպքում առաջին գիծ գնացողը էլի ինքն է լինելու:

«Վոլոդյան ասում է՝ որ կռիվ եղավ, հո չենք թողնի՝ երեխեքը գնան կռվելու, առաջինն ենք գնալու»,- հավելեց կինը: Նա հույս ունի, որ վաղը Վոլոդյա Ավետիսյանին ազատ կարձակեն:

Վոլոդյա Ավեիսյանի մայրն էլ կաթված է ստացել, ճնշման տատանումներ հաճախ է ունենում, որդու դատավճռի օրը չեն ուզում ասել, քանի որ ամեն դատական նիստին մոր ինքնազգացողությունը կտրուկ վատանում է:

Ընտանիքը հիմա չի կարողանում հող մշակել, քանի որ կինը և մայրը վատառողջ են: Երկուսն էլ ճնշման խնդիր ունեն:

«Ինձ ասում է՝ դու էլ պայքարի, ինչի ես վախում, ես էլ ասում եմ՝ ինչից պետք է վախենամ, միշտ էլ բաց եմ, ես ոչ մի բանից վախեցողը չեմ»,- հավելեց կինը:

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում