Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Պատերազմի վերսկսման վտանգ չկա. չեն փոխվել ստատուս քվոն ձևավորած հանգամանքները. Իսկանդարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

-Պարոն Իսկանդարյան, օրերս Սերժ Սարգսյանն իր տված հարցազրույցում անդրադարձավ Ռուսաստան-Ադրբեջան զենքի գործարքին՝ ըստ էության առաջին անգամ ասելով, որ ցավում է այդ փաստի կապակցությամբ: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ պաշտոնական Երևանը սկսում է կորցնել իր վստահությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ռուսական միջնորդական դերակատարության վերաբերյալ:  Ի՞նչ մեսիջ էր սա՝ Ռուսաստանին ուղղված:

 -Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին ավելի քան 20 տարի: Ռուսաստանը զենք է փոխանցում Հայաստանին ավելի քան 20 տարի: Հետսովետական տարածքում այլ որևէ լուրջ աղբյուր սպառազինության՝ Ռուսաստանի համար չկա: Սրանում որևէ նոր բան չկա, և այն, ինչ պարոն նախագահն ասել է, ակնհայտ է, որ ազդեցություն է  հայաստանյան ներքաղաքական դիսկուրսներին, իսկ փոխել իրավիճակը, ինձ հնարավոր չի թվում:  Ռուսաստանը վաճառել է, վաճառում է ու վաճառելու է զենք, և ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում ինչպես եղել է Ադրբեջանի ու Հայաստանի համար, այնպես  էլ մնալու է:  Սա ներքին հանրության համար է, ներքին բանավեճի համար, քանի որ դա իշխանության համար նորություն չէ:

-Օրերս Ջեյմս Ուորլիքը հերթական անգամ անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորմանը, նշելով, որ ստատուս քվոն ավելի վտանգավոր է դառնում: Տեսակետներ են հնչում, որ ստատուս քվոն դառնում է ներկայումս ոչ այնքան ձեռնտու Ռուսատանի համար, և այս ամենը  դիտարկվում է  սահմանային լարվածության համատեքստում: Դուք տեսնո՞ւմ եք նման կապ: Ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ տեսնո՞ւմ եք:

-Առաջին անգամ այն մասին, որ ստատուս քվոն վատ է  և պատերազմ կսկսվի, եթե չեմ սխալվում, առաջին անգամ այդ մասին լսեցի  1994թ. հունիս-հուլիս ամիսներին և լսում եմ դրանից հետո՝ նման խոսքեր քսան տարվա ընթացքում ամեն երեք ամիսը մեկ: Ստատուս քվոն պատահականություն չէ, մեր հակամարտությունն առանձնահատուկ է, մենք չենք ունեցել  խաղաղապահներ, ստատուս քվոն ձևավորվել է  ի շնորհիվ  որոշ հանգամանքների, և այդ հանգամանքներն այս ողջ ընթացքում չեն փոխվել: Ինչո՞ւ պետք է սպասել պատերազմ կարճաժամկետ կամ ոչ կարճաժամկետ, ես չեմ հասկանում: Որպեսզի  պատերազմ սկսվի, անհրաժեշտ են շատ պատճառներ: Օրինակ՝ առաջին հերթին գոնե 70-80% վստահություն այն կողմի մոտ, ով  նախաձեռնում է պատերազմ: Ես այնտեղ 10% վստահություն նույնիսկ չեմ տեսնում: Համապատասխանաբար, ես չեմ տեսնում փոփոխություններ,  փոփոխությունները տեղի են ունենում հայկական լրատվամիջոցներում:

-Այսինքն՝ խուճապի համար հիմքեր չե՞ք տեսնում:

-Խուճապը հայաստանյան բանավեճի անբաժանելի մի մասն է երկար տարիների ընթացքում: Դա  հայաստանյան իրականության ներքին բաղադրամասն է: Համարյա թե ամեն ինչ՝ ինչ խոսվում է Հայաստանում, խոսվում է խուճապի երանգներով: Հայաստանում խանութի կառուցումը աշխարհաքաղաքական խուճապի է վերածվում: Դելֆինարիումի փակումը, կինոթատրոնի վերանորոգումը վերածվում է  տիեզերական ողբերգության: Սա շատ հետաքրքիր է, բայց այլ թեմա է: Ինչ վերաբերում է  սահմանին տիրող իրավիճակին, ապա կրակոցներ տեղի են ունենում ժամանակ առ ժամանակ, այնտեղ  կողմերը մշտական կերպով  հետախուզությամբ են զբաղվում, ժամանակ առ ժամանակ կրակում են, ժամանակ առ ժամանակ լինում են դիվերսիոն խմբեր: Դա եղել է մեկ տարի առաջ, դա  եղել է երկու տարի առաջ, դա եղել է երեք տարի առաջ ու այդպես շարունակ:  Այդ երևույթը  ժամանակ առ ժամանակ գագաթնակետի է հասնում, ժամանակ առ ժամանակ՝ թուլանում և ոչ ավելի:

 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում