Tuesday, 14 05 2024
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը

Հալեպի հայկական թաղամասերը դարձել են թուրքերի կողմից առաջնորդվող զինյալ ընդդիմադիրների թիրախը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:

– Պարոն Սելիմյան, նախագահական ընտրություններից հետո Սիրիայում ինչ-որ փոփոխություն նկատվու՞մ է:

– Նախագահական ընտրություններն ունեցան դրական ազդեցություն և անդրադարձ՝ երկու մասշտաբներով. առաջինը միջազգային ընդհանուր անդրադարձն է՝ կապված նախագահի ընտրության հետ, հիմնականում՝ ԱՄՆ-ի արձագանքը, որի նախագահը հստակորեն երկու օր առաջ արտահայտվեց, թե պետք է բանակցություններ սկսել Ասադի հետ: Սա ինքնին արդեն նշանակում է, որ ճանաչում են Սիրիայի նորընտիր նախագահին: Մյուս կողմից՝ իրենք դեռ չեն կարողանում կողմնորոշվել, թե այս ծայրահեղ իսլամական ընդդիմադիր խմբերին ինչպես պիտի հեռացնեն Միջին Արևելքից: Երևի այլևս ժամը հասել է, որ իրենք պիտի հեռանան: Քանի որ Ասադը մնաց անդրդվելի, երևի թե նրա հետ պետք է բանակցեն, որպեսզի Միջին Արևելքից այս զինյալներին կարողանան հեռացնել:

Երկրորդը. պիտի ասեմ, որ ընդհանրապես սիրիական հայրենիքում են մնացել հավատարիմ զավակները: Սա արդեն ապացույց է, որ նախագահական ընտրությունները՝ առանց որևէ փոփոխության, նշանակված օրը, առանց ռազմավարական փոփոխության անցկացվեցին, ընդ որում՝ ժողովրդավարական ձևով: Քաջալերիչ էր, որ ժողովուրդն ինքն ընտրեց այս անգամ, ոչ թե պարզապես առաջարկության համաձայնեց: Ժողովուրդը մասնակցեց ընտրությունններին, իսկ արտաքին միջազգային մասշտաբով նկատում ենք, որ արդեն կարծես թե նախագահ Ասադի ճանաչման հետ կապված որոշ ջանքեր կան:

Ամսի 17-ին խորհրդարանում տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը, ենթադրում եմ, որ ամեն բան պաշտոնականացած կլինի, և Սիրիան հաղթական դուրս կգա:

Հալեպում Հայաստանի նախկին հյուպատոս Կարեն Գրիգորյանը նշանակվել է Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Նրա բացակայության պայմաններում առաջացած խնդիրներն ու հարցերը ինչպե՞ս են լուծվելու, կանոնակարգվելու՝ մինչ նոր նշանակումը:

– Ես նախ՝ կարծում եմ, որ շնորհավորելի ընտրություն էր պարոն Կարեն Գրիգորյանին Իրաքում Հայաստանի դեսպան նշանակելը, որովհետև նրա՝ վերջին երեք տարիներին սիրիական պատերազմի, ճգնաժամի օրերին ձեռք բերած հաջողությունները և որպես հյուպատոս՝ ցուցաբերած դիվանագիտական բարձր պատրաստականությունը, աշխատունակ, նախաձեռնող լինելը քայլ առ քայլ նրան առաջնորդեցին այն հանգրվանին, որ նա Իրաքում դեսպան նշանակվի:

Կարծում եմ՝ նրա կատարած աշխատանքը Սփյուռք – հայրենիք՝ միանգամայն երկու տարբեր երկրների, նաև՝ սիրիական, կապերին էր նպաստում: Նա ջատագովն էր այն բանի, որ արաբական այս աշխարհում ՀՀ ջանքերով և աջակցությամբ նաև մշակութային գործունեությունը և ոլորտը զարգանան: Բացի իր ունեցած հյուպատոսական առաքելությունից՝ նա նաև նպաստեց երկքաղաքացիության խնդրին, մեծ աշխատանք կատարեց, որ սիրիահայերը նաև կարողանան երկքաղաքացիության համար դիմել և ստանալ ՀՀ լիիրավ քաղաքացու կարգավիճակ: Կարծում եմ՝ պատերազմող տարբեր կողմերի հետ աշխատելու իր ունեցած փորձը, հայկական ավանդական երեք կուսակցությունների և համայնքների հետ իր աշխատունակ և հավասարակշռված բարձր դիվանագիտությունը նրան առաջնորդեցին այս հանգրվանին:

 – Սիրիայի կառավարության կազմում հայուհի կար՝ բնապահպանության նախարարը: Նա ներկայացված կլինի՞ նոր կառավարությունում:

– Ես կարծում եմ, որ մեր հայ նախարարը՝ Նազիրա Սարգիսը, երևի հաջորդ՝ գալիք հանգրվանին նոր կազմավորվող կառավարության մեջ նույնպես պիտի ընդգրկված լինի:

 – Սիրիայից դարձյալ մտահոգիչ լուրեր ենք ստանում, պիտի խնդրեմ ներկայացնեք, թե ի՞նչ իրավիճակ է այդտեղ:

– Իրավիճակը փոքր-ինչ լարված է, այս անգամ կարծես թե սոսկալի, խտացված ռմբակոծումների թիրախ են դարձել գլխավորաբար հայկական թաղամասերը: Բավական թվով ընտանիքներ, հատկապես՝ Նոր Գյուղից, մնացին անտուն, և սա ինձ համար՝ իբրև համայնքապետի, մեծ մտահոգություն է և տագնապ: Պետք է նրանց կենցաղային, բնակության կարիքները հոգանք, նրանց, ովքեր կուզեն այստեղից դեպի այլ՝ համեմատաբար ապահով տեղ տեղափոխվել, օժանդակել և նյութապես, և բարոյապես: Կարծում եմ՝ այս իրավիճակը, լարվածությունը որոշ առումով հետևանք է ներկա իշխանությունների հաջող ընթացքի, միջազգային քաղաքականության մեջ իրենց ձեռք բերած դիրքի: Այս զինյալ ծայրահեղականներն իրենց մոտ ունեն հրթիռներ, գազի բալոններ, բոլորն օգտագործում են, որովհետև վերջում գիտեն՝ երբ ետ քաշվեն դեպի Թուրքիա, այնտեղից՝ այլուր, արգելված է իրենց հետ որևէ զինամթերք փոխադրել, ուրեմն՝ իրենց ունեցած ողջ զինամթերքը պետք է օգտագործեն Սիրիայում: Այս հավելյալ ռմբակոծումները նշան են, որ իրենք արդեն սպառված են, քաղաքական աշխարհում իրենց հավատն ու վարկը կորցրել են, արդեն իսկ հաշվի մեջ չեն հատկապես ԱՄՆ բարձր դիվանագիտական ոլորտներում:

– Ինչո՞ւ են թիրախավորվել հենց հայկական թաղամասերը:

– Ես կարծում եմ՝ դա հայերի դեմ է, որովհետև այն խմբավորումները, որոնք այսօր ավելի մոտ են հայկական թաղամասերին, թուրքական ակունքների, կուսակցությունների հսկողության տակ են, ուրեմն՝ ինչ-որ առումով արդեն մեր աշխատանքն այստեղ երևի թուրքի հետ է, գլխավորաբար այն խմբավորումների, որոնք Քեսաբ ներխուժեցին և թալանեցին, հար և նման են նրանց, որոնք Հալեպի շուրջ են, և իրենք իրենց թիրախում հայերին են վերցրել: Անշուշտ, ոչ միայն հայերը, ընդհանրապես հալեպաբնակ ժողովուրդն է հարվածի տակ, բայց հայերին մի քիչ ավելի ցավեցնելու համար թուրքական վայրագ, անմարդկային, բարբարոս, արյունարբու ձևով հայերին են պատճառում այդ հարվածները:

Հայաստանից ի՞նչ օգնություն է ակնկալվում:

– Հայաստանի Հանրապետության կատարածը մինչ այս, ես կարծում եմ, գնահատելի է, որովհետև ուղղակի իշխանություններին ճանաչելով՝ Հայաստանի ներդրումը, հանձնառությունը՝ օգնելու սիրիական հանրապետությանը, փոխանցվել է պարոն նախագահ Սերժ Սարգսյանի կողմից դոկտոր Բաշար Ալ-Ասադին: Մենք սա շոշափեցինք, երբ պաշտոնական շնորհավորական գրություն ուղարկվեց: Սա նշան է, որ Հայաստանն իրեն դուրս չի դրել համընդհանուր արաբական աշխարհում «արաբական գարուն» անվան տակ տեղի ունեցած ըմբոստությունից, շարժումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում