«Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ չեն գործում Աշտարակից Երեւան մեկնող ավտոբուսներն ու երթուղային տաքսիները:
Տեղական իշխանությունները տաքսիներին հրահանգել են մարդկանց չտեղափոխել, իսկ մասնավոր տաքսիների վարորդների փաստաթղթերը, առանց որեւէ պատճառաբանության, վերցրել են նրանցից:
Վարորդներին տեղեկացրել են միայն, որ նրանք իրենց փաստաթղթերը կարող են հաջորդ օրը ետ ստանալ ոստիկանությունից: