Tuesday, 14 05 2024
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»

Շահարկումների արգելափակոց

Հայաստանում իրադարձությունները բավականին բուռն են զարգանում և երբեմն շատ դժվար է լինում հասցնել դրանց հանդեպ անդրադարձներում: Հաճախ թվում է, որ այս կամ այն հրապարակային մտքին կամ մտայնությանը արվող անդրադարձն ուշացած է:

Բայց, մյուս կողմից, քանի որ Հայաստանը մտել է քաղաքական բուռն զարգացումների շրջան, ոչինչ երբեք ուշացած չի լինում և արձագանքները միշտ էլ ակտուալ են: Այդ իմաստով շատ հետաքրքրական է այն մոտեցումը, որ իշխանությունն իր քարոզչական միջոցներով փորձեց ներկայացնել մարտի 1-ի երրորդ տարելիցի առիթով, իսկ օրերս էլ այդ առումով նույնը կրկնեց Սերժ Սարգսյանը:

Խոսքն այն մասին է, որ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է հետևություններ անեն սխալները չկրկնելու համար: Իշխանությունը և նույնիսկ այսպես կոչված չեզոք փորձագետները, անկախ վերլուծաբանները և մեկնաբանները, դեմքի իմաստուն և խելացի արտահայտությամբ փորձում են «անկողմնակալ» երևալ և հասարակությանը համոզել, որ 2008 թվականի մարտի 1-ին կատարվածի համար պատասխանատու են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը:

Պատասխանատվությունը բավական հարաբերական հասկացություն է, եթե չկան դրա չափորոշիչներ: Այսինքն, եթե չկան հստակ չափորոշիչներ, որոնցով չափվում և դատվում է տարբեր սուբյեկտների վարքը, ընդ որում ոչ միայն քաղաքականության, այլ կյանքի ցանկացած բնագավառում, ապա ամեն մեկին կարելի է պատասխանատու համարել ցանկացած բանի համար: Դա նույնիսկ կարելի է աբսուրդի հասնել:

Օրինակ` կարելի է մի ինչ որ չուկչայի վրա էլ դնել մարտի 1-ի պատասխանատվությունը, քանի որ նա չի ֆայմել ու ժամանակին չի եկել Հայաստան ու հանդուրժողության կոչով չի դիմել: Ահա այդպիսի աբսուրդային իրավիճակներից խուսափելու համար էլ մարդկությունն իր էվոլյուցիոն զարգացման ընթացքում կյանքի տարբեր ոլորտների համար սահմանել է պատասխանատվության չափորոշիչներ, իսկ ընդհանուր պետական կենսագործունեության համար սահմանել է Սահմանադրություն և օրենքներ:

Հայաստանն էլ ունի դրանցից, որտեղ գրված են քաղաքացիների, տարբեր քաղաքացիական և քաղաքական խմբերի, իշխանության մարմինների պարտականությունները, իրավունքներն ու լիազորությունները, կազմված է նրանց պատասխանատվության շրջանակը: Ուրեմն մարտի 1-ին որևէ մեկի պատասխանատվության շրջանակը պարզելու համար պետք է ոչ թե բարոյախրատական ճառեր արտասանել իշխանական ամբիոններից, որոնց թվին են պատկանում նաև հեռուստաընկերությունները, այլ պետք է պարզապես բոլորի գործողություններն անցկացնել Սահմանադրության և օրենքների պրիզմայով, որոշելու համար այս կամ այն անձի կամ խմբի պատասխանատվության շրջանակը:

Ո՞վ է մնացել Սահմանադրության և օրենքների շրջանակում, և ով է գործել այդ շրջանակից դուրս: Սակայն իշխանությունը և նրա մունետիկները չգիտես ինչու դա չեն անում և գերադասում են բարոյախրատական ճառերը, ինչը վկայությունն է այն բանի, որ Սահմանադրության և օրենքի հստակ չափորոշիչների հարցում նրանք պարզապես ասելիք և անելիք չունեն, քանի որ նրանց ասած ամեն բառ կարող է իրենց իսկ դեմ օգտագործել դատարանում: Սակայն այդ դեպքում լավ կլիներ, իհարկե, որ իշխանությունն ու նրա ապոլոգետները գոնե լռություն պահպանեին, բարոյախրատականության փոխարեն:

Դա գոնե առավել բարոյական է: Երբ տասը մարդ է սպանվում, հետևություններ պետք չէ անել, պետք է գտնել մարդասպաններին ու Սահմանադրության և օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել: Հետևություններն արդեն կբխեն այդ պատասխանատվությունից: Ընդ որում, այդ հարցը թերևս կարևոր է ոչ միայն մարտի 1-ի կտրվածքով, կամ դրա կրկնություն թույլ չտալու համատեքստում:

Ի վերջո, Հայաստանում պետք է արմատավորվի չափման այդ միավորի գիտակցումը` Սահմանադրություն: հատկապես ներկայիս բուռն քաղաքական զարգացումների շրջանում դա չափազանց կարևոր է, քանի որ գործընթացները կարող են ունենալ թե լոկալ, թե լայնածավալ ցանկացած դրսևորում և Սահմանադրության գերակայությունն այստեղ ոչ թե զուտ մարդկային կյանքերի, այլ պետական, ազգային անվտանգության հարց է:

Ինչպիսին էլ լինեն պրոցեսները, ինչպիսի ընթացք էլ դրանք ունենան, եթե չափորոշիչը Սահմանադրությունն է և այն պահպանվում է մասնակից բոլոր կողմերից, ապա պետությանը ներքաղաքական բուռն զարգացումները չեն կարող վնասել ոչնչով:

Սահմանադրականության գիտակցումն է, որ կարող է փակել բուռն զարգացումների շրջանում իշխանության թեթև ձեռքով բուռն աճ արձանագրող բարոյախրատական, փարիսեցիական շահարկումների ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում