Monday, 20 05 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:47
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
14:41
Լիբանանում եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ ԱԽ քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ
Ալիևը ցավակցել է Իրանին
Հերքում. սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են
Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Մեջլիսի նախագահին
14:22
Զոհվածների հուղարկավորությունը կկայանա մայիսի 21-ին
Պուտինը ցավակցել է Իրանի հոգևոր առաջնորդին
14:10
Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Դոմինիկյան Հանրապետության նախագահը վերընտրվել է պաշտոնում
Հրազդանում 2 հոգի սպանվել է, մեկը վիրավորում ստացել. կան ձերբակալվածներ
Աղբամանները գետնի տակ տեղակայելու նախագծման մրցույթը հայտարարվել է
Տորք Անգեղ արձանի հարակից տարածքի բարեկարգման 2-րդ փուլի շինաշխատանքները 1-2 շաբաթից կսկսվեն
Մետրոյի անցարգելները այլևս ժետոնով չեն լինելու, այլ QR կոդերով և քարտերով. Սուրեն Գրիգորյան
13:30
Իրանի փոխնախագահը խոստացել է, որ կառավարությունը կաշխատի առանց ընդհատումների
13:30
ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցների ենթարկել Վրաստանի ղեկավարներին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մեկնել են Կիրանց
13:10
Իրանում համազգային սուգ է հայտարարվել
Լուրերի օրվա թողարկում 13։00
13:01
Մոջտաբա Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդի հավանական թեկնածու. Politico
Իսկ գուցե Էբրահիմ Ռեիսին «խանգարու՞մ էր»
12:47
Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին
Ալեն Սիմոնյանը ցավակցել է Իրանի ժողովրդին
Եթե արցախցիների ինտեգրման հարցը ճիշտ չլուծվի, կդառնան քաղաքական խնդիր. արդեն դառնում է
12:30
Իսրայելը կապ չունի Ռաիսիի մահվան հետ. Reuters
Ֆորսմաժորային իրավիճակ է տարածաշրջանում
12:15
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 5- րդ փուլը

Չեմ հավատում, որ Ալիկ Սարգսյանը կարող էր այդ աստիճանի հիմարություն ասած լինել. նախկին ոստիկանապետ

«Ես չեմ հավատում, որ Ալիկ Սարգսյանը կարող էր այդ աստիճանի հիմարություն ասած լինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Սուրեն Աբրահամյանը` անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն ասածին, որ եթե ինքը լիներ Յուվեցի Կարոյի փեսայի տեղը, նույնպես կկրակեր:

Հիշեցնենք, որ ՀՀԿ համագումարի օրը լրագրողները նախկին ոստիկանապետից հետաքրքրվել էին, թե ինքն ինչպես կվարվեր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսայի տեղը, կկրակե՞ր: «Եթե ես իմանայի, որ ֆիզիկականս կների և առանց զենքի գործադրման էդ երկուսի հարցերի կլուծեի, հաստատ զենք չէի գործադրի, բայց եթե տեսնեի, որ ֆիզիկականս չի ներում, ինչի մասին է խոսքը, կգործադրեի, իհարկե՝ իմ օրինական զենքը: Ես իմ օրինական զենքով ինձ կպաշտպանեի, բայց հո բոլորը չունեն դրա հնարավորությունը»,- ասել էր Ալիկ Սարգսյանը:

«Եթե ասել է՝ ուրեմն, չգիտեմ ինչ վիճակում է եղել: Ինչպես կարող է ներքին գործերի նախարարը, ոստիկանապետը իրեն այդ վիճակի մեջ դնի: Դա աբսուրդ է: Խոսակցությունները, թե հրահրել են այդ անձանց կամ ինչ՝ կենցաղային բնույթի են: Մենք վարսավիրանոցում չենք կամ կոլխոզի շուկայում, որ նման գնահատականներ տանք:

Հասարակական հնչեղության դեպքի մասին պաշտոնատար անձը հայտարարություն է անում: Անկախ նրանից, թե իր համակրանքը ում կողմն է, ինքը պետք է ռեալ փաստերի վրա հիմնվի: Ինչպես կարելի է նման ոչ կոմպետենտ գնահատական տալ: Հավատս չի գալիս, որ նման կարգի բարձր պաշտոն զբաղեցնող մարդը նման անհեթեթություն ասի: Ես ցավ եմ ապրում, որ նման տեսակետ է հնչել»,- հավելեց Սուրեն Աբրահամյանը:

Վերջինս չասաց, թե ինքը ինչ կաներ, պարզապես նկատեց, որ նման կարգի հասարակական հնչեղություն ունեցող դեպքերում ոստիկանությունը պետք է առավել զգուշավոր լինի, բայց վերջին 2-3 աղմկահարույց դեպքերով, նախկին ոստիկանապետի խոսքով, տրված հաղորդագրությունները, դրանցում նշված մականունները, որակումները արդեն այլ բանի մասին են խոսում:

«Պաշտոնական այն հաղորդագրությունները, որոնք տրվում են դեպքերից անմիջապես հետո, դրանցում առկա էին որոշակի պաուզաներ, որոշակի ձգձգվածություն, որը նման իրավական նիհիլիզմի պարագայում բերում է թյուրըմբռնման և տարբեր տեսակի էմոցիոնալ, երբեմն սխալ գնահատականների,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով,- երբ տուժողին ներկայացնում են «Կուլակի» կամ չգիտեմ ում փեսա, կամ մեկը, ով ապագայում պետք է գող կարգվի, սա անլուրջ է: Դրանով արդեն իսկ հող են նախապատրաստում, որ, գիտեք ինչ, ճիշտ է՝ այս մեկը սա է, բայց դիմացինն էլ մի բարի պտուղը չէ: Այսինքն՝ ամեն ինչ վեր են ածում կենցաղային մակարդակի: Իրավապահ մարմինները պետք է զերծ մնան այդ կարգի գնահատականներից: Իրենք չոր փաստերը հետաքննելու, նախաքննելու իրավասությունների շրջանակում պետք է սահմանափակվեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում