Tuesday, 28 07 2026
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև

«Ուորլիքի 6 կետերը շատ ավելի վատն են, քան 97-ի փաստաթուղթը». Ժիրայր Լիպարիտյան

Ուորլիքի 6 կետերը շատ ավելի վատն են, քան 97-ի փաստաթուղթը, որի պատճառով Տեր-Պետրոսյանին պարտադրեցին հրաժարական ներկայացնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց 1991-1997թթ. Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, պատմաբան, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը՝ անդրադառնալով Կարնեգի կենտրոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթին, որում նա ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման 6 անհրաժեշտ տարրերը, որոնք կազմում են Մինսկի խմբում ԱՄՆ քաղաքականության հիմքը:

Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ սա շատ ավելի վատ փաստաթուղթ էր, քան 1997 թվականի փաստաթուղթը:

«Առաջինը՝ 1997 թվականի փաստաթղթով մենք Լաչինը ամբողջութամբ պահում էինք հայկական: Երկրորդ՝ մնացած տարածքները, որ հանձնում էինք, զինված չէին լինելու: Այսինքն՝ փախստականները կարող էին վերադառնալ, բայց ոչ՝ ադրբեջանական բանակը, ոչ՝ սպառազինությունը, ոչ թնդանոթները, տանկերը՝ ոչինչ, միայն ոստիկաններ՝ իրենց թեթև զենքերով, կարգուկանոն պահելու համար: Եվ պետք է լինեին դիտորդներ՝ բացի խաղաղապահ ուժերից:

Ուորլիքի բացատրածի մեջ նման բան չկա, չգիտեմ՝ այս փաստաթղթի մեջ կա՞, թե՞ ոչ: Նաև 1997-ի փաստաթղթի մեջ չկար միջանկյալ նոր կարգավիճակի հարց. այն կարգավիճակը որ ԼՂ-ն ու Լաչինն ունեին այդ պահին, այսինքն՝ մեր բացարձակ վերահսկողությունը, մնում էր անխախտ՝ մինչև բանակցությունների միջոցով կարգավիճակի հարցի վերջնական լուծումը»,- ասաց պրոֆեսոր Լիպարիտյանը՝ հավելելով, որ եթե Ուորլիքի թված կետերը համեմատենք 1997-ի փաստաթղթի հետ, այն փաստաթղթի, որ Հայաստանը ի վերջո մերժեց, այսինքն՝ այն, որը Տեր-Պետրոսյանը ուզում էր ընդունել որպես հետագա բանակցությունների հիմք, կարելի է միայն եզրակացնել, որ 1997-ի փաստաթղթի պայմանները շատ ավելի լավ էին մեզ համար, քան այս 6 կետերն են:

Ըստ նրա՝ անկախ նրանից, թե հիմա այս կետերն ընդունել ենք, թե ոչ, կամ Ղարաբաղը ինչ է ասում, ուրիշներն ինչ են ասում, պետք է նախ՝ անդրադառնանք նրան, որ այս փաստաթուղթը շատ ավելի վատն է, քան 1997 թվականի սեպտեմբերին բերված փաստաթուղթը, որի պատճառով նախագահ Տեր-Պետրոսյանին պարտադրեցին հրաժարական ներկայացնել:

«Իսկ դա շատ կարևոր հանգամանք է՝ հասկանալու համար, թե ինչ ճանապարհ ենք անցել 1997-ից ի վեր, ինչ իրավիճակի առջև ենք այսօր և ուր կարող ենք լինել 10 տարի հետո»,- ասաց Ժիրայր Լիպարիտյանը։

Ժիրայր Լիպարիտյանի հետ ծավալուն հարցազրույցը՝ ավելի ուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում