Monday, 20 05 2024
178 հազար քաղաքացի տուգանքի համար 50 տոկոսով քիչ է վճարել
Բիշքեկում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 41-ի
Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Իրաքում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ
Վրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն
Բրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ
15:20
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքի վրա արձակված ԱԹՍ-ներ խոցելու մասին
Մեկնարկել է Կիրանցի այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգումը. ՏԿԵՆ
Սյունիք այցի «առեղծվածն» ու Հայաստանի առաջադրանքը
Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա. Տավուշի մարզպետի աշխատակազմ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:47
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
14:41
Լիբանանում եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ ԱԽ քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ
Ալիևը ցավակցել է Իրանին
Հերքում. սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են
Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Մեջլիսի նախագահին
14:22
Զոհվածների հուղարկավորությունը կկայանա մայիսի 21-ին
Պուտինը ցավակցել է Իրանի հոգևոր առաջնորդին
14:10
Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Դոմինիկյան Հանրապետության նախագահը վերընտրվել է պաշտոնում
Հրազդանում 2 հոգի սպանվել է, մեկը վիրավորում ստացել. կան ձերբակալվածներ
Աղբամանները գետնի տակ տեղակայելու նախագծման մրցույթը հայտարարվել է
Տորք Անգեղ արձանի հարակից տարածքի բարեկարգման 2-րդ փուլի շինաշխատանքները 1-2 շաբաթից կսկսվեն
Մետրոյի անցարգելները այլևս ժետոնով չեն լինելու, այլ QR կոդերով և քարտերով. Սուրեն Գրիգորյան
13:30
Իրանի փոխնախագահը խոստացել է, որ կառավարությունը կաշխատի առանց ընդհատումների
13:30
ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցների ենթարկել Վրաստանի ղեկավարներին

Հայաստանը մանևրելու մեծ դաշտ չունի… իդեալական տարբերակը հայկական Ֆինլանդիան է

Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ կողմ  քվեարկեց Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով անօրինական ճանաչվեց Ղրիմում անցկացված հանրաքվեն: Բանաձևին կողմ էր քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը, դեմ՝ 11-ը, որոնց թվում էր նաև Հայաստանը:  Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովն անդրադարձել էր քվեարկությանն ու ասել, որ այդ 11 երկրների ընկերակցությամբ էլ  Ռուսաստանը կշարունակի ապրել ապագայում ևս՝ սրանով  անուղղակիորեն կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանության մակարդակը:  «Առաջին լրատվական»-ը հնարավորություն ունեցավ  Ուկրաինայում Ռուսաստանի վարած քաղաքականության, եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների  և հետխորհրդային տարածքում ընթացող զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության շուրջ խոսել ՌԴ կառավարության նախկին անդամ, 1997-1998թթ. ՌԴ առաջին փոխվարչապետ, ներկայում ռուսաստանյան  ընդդիմության առաջնորդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր ընդդիմախոս Բորիս Նեմցովի հետ:

Պարոն Նեմցով, բավականին  երկար ժամանակ է, ինչ Ռուսաստանում հաստատվել է մի քաղաքական համակարգ և միջավայր, որտեղ ոչնչացվում է ցանկացած այլակարծություն, լռեցվում ընդդիմության ձայնը ցանկացած կերպով, սահմանափակվում խոսքի ազատությունը: Սրա վառ ապացույցն էր նաև  օրերս բլոգների կարգավիճակի հավասարեցումը ԶԼՄ-ների կարգավիճակին, որն ի վերջո՝ բերելու է այլ կարծիք ներկայացնող բլոգների փակմանը: Ակնհայտ է, որ այս միտումը կործանում է Ռուսաստանն ու Ռուսաստանում առողջ  հանրային կարծիքը: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են զարգացման այս մոդելից ապահովագրված այն երկրները, որոնք իրենց ապագան կապում են Ռուսաստանի և ռուսական ինտեգրացիոն պրոյեկտների հետ: Ի վերջո՝ այս մոդելը չի՞ պարտադրվելու եվրասիական տարածքին, որին մասնակցության ճանապարհին է նաև Հայաստանը:

– Բնականաբար, այն երկրները, որոնք գտնվում են պուտինիզմի ուղեծրում,  պետք է կրկնեն այն մոդելը, որն առաջ է մղվում նրա կողմից: Այսինքն՝ դիկտատուրայի,  թալանի,  կոռուպցիոն մոդել: Սա է Պուտինի  այցեքարտը, նրա իշխանությունն ու նրա՝ երկիր ղեկավարելու ընկալումը:  Նրա խնդիրը Ռուսաստան երկրի զարգացումը չէ,  նրա խնդիրների  ցանկում չէ նաև Ռուսաստանի հաջողությունը, նրա  խնդիրների ցանկում է հետևյալ հարցը՝ ինչպես պահել իշխանությունը, ինչպես պահպանել կապիտալները և միջոցները: Ուստի Ռուսաստանում խոսքի ազատության և ընդդիմության ոչնչացումը, համատարած ճնշումները, երկաթե վարագույրը, ցանկացած կենդանի երևույթի դեմ ատելությունը և այլն  կործանում են Ռուսաստանը և անխոս ամրապնդում է նրա իշխանությունը: Իրականում, հենց իշխանության պահպանման համար է Պուտինն այս ամենն անում:

-Այսինքն՝ Հայաստանին, որը շարժվում է այս ուղղությամբ, և՞ս սպառնում է այս մոդելը:

– Անկասկած: Հայաստանն աշխարհի  այն փոքրաթիվ երկրների  ցանկում էր, որոնք քվեարկեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հօգուտ  Ղրիմի  բռնակցման: Ես ամեն ինչ հասկանում եմ, հասկանում եմ նաև այն, որ Հայաստանը  տնտեսապես խորը կախվածություն ունի Ռուսաստանից, բայց, այնուամենայնիվ,  քվեարկությունը  ցուցիչ է, քվեարկությունը նշանակում է, որ Պուտինի բոլոր հրահանգները ՀՀ ներկայիս ղեկավարությունն իրականացնում է առանց հակաճառելու:

Հետխորհրդային երկրներում՝ բացառությամբ մի քանիսի, գործում են իշխանիկների ռեժիմներ, որոնք նույնիսկ ընդդիմադիր գործիչների համար քաղաքական դաշտն են դարձնում անհասանելի, որի արդյունքում այսօր Բելառուսում գոյություն չունի ընդդիմություն, Ղազախստանում՝ ևս, Ռուսաստանում այդ գործիչները կարծես ետ են մղված քաղաքական դաշտից: Այս երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մնացել են փոքրաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Միգուցե այս ռեժիմների դեմ պայքարում բոլոր այս երկրների փոքրաթիվ դեմքերը պետք է միավորվեն և միասնակա՞ն պայքարեն:

– Սկզբունքորեն համագործակցությունը և միասնական պայքարը օգտավետ են և միգուցե կառուցողական, բայց պետք է հասկանալ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները   դիկտատորական երկրներում  վերածվում են դիսիդենտների, այսինքն՝ դիսիդենտները պայքարում էին ազատության համար, նրանք պայքարում էին ժողովրդավարության համար, բայց նրանք  որևէ կերպ ազդեցություն չէին ունենում  ընթացող քաղաքական գործընթացների վրա: Այս իմաստով քաղբանտարկյալների ազատության համար պայքարը, և  ոչ միայն Ռուսաստանում, այլև Բելառուսում, Հայաստանում և այլն, անկասկած,  գործ է, որը բոլորին պետք է միավորի: Բայց, բնականաբար, յուրաքանչյուր երկիր իր խնդիրներն ունի, յուրաքանչյուր երկրում մարդիկ պայքարում են իրենց Պուտինի դեմ, յուրաքանչյուրը պայքարում է իր Լուկաշենկոյի դեմ, իր Նազարբաևի դեմ: Ուստի այս դեպքում իրար խորհուրդ տալն ավելորդ է, բոլորն էլ գիտեն՝ ինչպես իրենց դրսևորել: Այլ  հարց է, որ կարելի է պայքարել քաղբանտարկյալների ազատ արձակման համար:

– Հետխորհրդային երկրներում  ընդդիմադիր գործիչները ի՞նչ կարող են անել իրավիճակ  և արտաքին քաղաքական վեկտոր  փոխելու  համար:

– Ես ասացի՝ այն, ինչ անում են դիսիդենտները՝ զբաղվել լուսավորչությամբ, իրավապաշտպան գործունեությամբ, բողոքել, մասնակցել բողոքի ակցիաների. որևէ նոր բան չկա, այն, ինչ մեզ հայտնի է՝ որպես պայքարի գործիք: Աշխարհը որևէ նոր բան չի հորինել:

– Հայաստանում հասարակության մի մեծ հատված ու ժողովրդավարական արժեքներին ձգտող գործիչներ ցավով ընդունեցին ՄՄ-ին միանալու որոշումը: Սակայն տեսնելով Ռուսաստանի քաղաքականությունն Ուկրաինայում՝ շատերը սկսեցին մտածել, որ արդարացված էր այդ որոշումը և նվազագույնն էր, որ Հայաստանը պետք  է ու կարող էր անել: Եղավ նաև Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որը Դուք քննադատեցիք: Ի՞նչ կարող էր անել Հայաստանը, որպեսզի չարժանանար Ուկրաինայի ճակատագրին և պատվով ներկայանար աշխարհին, շարունակեր բանակցությունները ԵՄ-ի հետ:

– Հայաստանը մանևրելու մեծ դաշտ չունի: Հայաստանյան տնտեսությունը կապված է և կախված ռուսական տնտեսությունից, Հայաստանն աշխարհագրորեն կտրված է  հզոր երկրների շուկաներից, ուստի, մեծ հաշվով, ընտրության հնարավորությունը մեծ չէ, և կարելի է միայն ցավակցել:

Գիտե՞ք, ինձ  համար դժվար է խորհուրդներ  տալ, այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ ավտորիտարիզմի ուղին ինքն իրենով որևէ երկրի չի կարող հաջողություն բերել, առավել ևս, երբ  ռուսական դիկտատուրան ամենագարշելին է. այստեղ բացառված է իշխանության փոփոխությունը, մի թալանչի խումբը պահում է  երկիրն այս վիճակում: Այս ավտորիտարիզմը չի կարող համեմատվել նաև Չինաստանի ավտորիտարիզմի հետ: Այստեղ իշխանություն չի փոխվում, որը զարգացման գրավականներից մեկն է: Պուտինը ընտրել է երկրի կառավարման ամենավատ համակարգը, որն իրեն է հարմար, բայց երկիրը տանում է կործանման:

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ Հայաստանն այս իմաստով  ընդամենը  պուտինիզմի արբանյակն է, որն ընտրության հնարավորություն չունի, ուստի ինձ համար բարդ է խորհուրդներ տալ, թե ինչպես դուրս գալ Պուտինի խնամակալությունից, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է գոյատևել  շրջափակման պայմաններում: Հայերն ամեն դեպքում խելացի են, ուստի կարծում եմ, որ իդեալական տարբերակը կլինի հայկական Ֆինլանդիան: Եթե հայերին հաջողվի դա անել, այսինքն՝ ներքին քաղաքականություն վարել, բարեփոխումներ իրականացնել, ժողովրդավարություն զարգացնել և  չվիճել Պուտինի հետ: Բայց, իհարկե, դա պետք է լինի հենց հայերի որոշումը: Հիշո՞ւմ եք,  նրանք խորհրդային բլոկում էին, բայց միշտ եղել են Եվրոպայի հետ՝ զարգացնելով ժողովրդավարությունը:  Զարգացման այս մոդելը կապահովի և ներքին զարգացումը, և  կվերացնի արտաքին սպառնալիքները, այսինքն՝ բռնակցումները,  ներխուժումները և նման բիրտ գործողությունները Ռուսաստանի կողմից:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ ապագա կունենան  եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները, երբ կան տարաձայնություններ՝ ՄՄ-ում, պատժամիջոցներ՝  Ռուսաստանի նկատմամբ, և եթե հաշվի առնենք այն, որ  Ռուսաստանն է վճարում իր գործընկերներին քաղաքական նվիրվածության համար, որի վառ ապացույցն էլ Լուկաշենկոն է, ով հիմա գումար է պահանջում Եվրասիական միության ձևավորմանը իր համաձայնությունը տալու համար:

– Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները, չնայած որևէ գործոնի, ապագա չունեն՝ մեկ պարզ պատճառով, այն է՝ դիկտատուրաները չեն կարող միավորվել և որևէ դրական միջավայր ձևավորել, ժողովրդավարական արժեքներ քարոզել: Եվրոպան ժողովրդավարական չդարձավ այնքան ժամանակ, մինչև որ Հունաստանի սև գնդապետերի ռեժիմը, ֆրանկների ռեժիմը չտապալվեց, Բալկաններում արատավոր ռեժիմները չտապալվեցին: Եվրոպան դարձավ Եվրոպա, երբ այդ ռեժիմները վերացան, իսկ դիկտատուրաները միտվում են երկաթե վարագույրների, ուստի Պուտինի երազանքը՝ ձևավորել Եվրասիական միություն, այդպես էլ երազանք կմնա: Այն չի ձևավորվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում