Tuesday, 14 05 2024
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին

Մոսկվան ռեգիոնալ հակամարտություններն օգտագործում է ապակայունացման համար. Վիկտոր Կիրիլե

Ռուսաստանը տարածաշրջանային հակամարտություններն օգտագործում է ապակայունացման համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին հարաբերությունների մոլդովական ասոցիացիայի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Վիկտոր Կիրիլեն՝ անդրադառնալով հետխորհրդային տարածքում ռուսական քաղաքականությանն ու դրա հետևանքներին:

Նա ռուսական քաղաքականությունը, մասնավորապես, Մոլդովայի հարևան Ուկրաինայում համարում է անթույլատրելի՝ միջազգային իրավունքի տեսանկյունից: Ըստ նրա՝ Ռուսաստանը ցանկանում է ողջ հետխորհրդային տարածքի երկրներին, որոնք ցանկանում են ընթանալ եվրոպական ուղղությամբ, մտցնել իր ազդեցության գոտի, ինչն ուղիղ սպառնալիք է նաև Մոլդովայի համար, այսինքն՝ հենց Ուկրաինայի ներքին վիճակի ապակայունացումը սպառնալիք է նաև Մոլդովայի համար, քանի որ Ուկրաինան Մոլդովայի համար կարևորագույն ռազմավարական և քաղաքական գործընկեր է:

«Մերձդնեստրը մեծ խնդիր է Մոլդովայի համար, Ուկրաինայի համար ևս, այսօր շատերն են տեսնում, որ տարածաշրջանը Ռուսաստանի ձեռքում գործիք է, ՌԴ-ն օգտագործում է Մերձդնեստրը ողջ տարածաշրջանը ապակայունացնելու համար:

Ես դեռ չեմ տեսնում հակամարտության կարգավորման որևէ եղանակ, որովհետև Ռուսաստանը չի աջակցում դրան, Ռուսաստանը չի ցանկանում լուծել հակամարտությունը, ընդհակառակը՝ օգտագործում և օգտագործելու է այդ հակամարտությունը որպես լծակ ոչ միայն Մոլդովայի, այլև Ուկրաինայի դեմ»,- ասաց Վիկտոր Կիրիլեն:

Վերջինս նաև բացասաբար գնահատեց Արևմուտքի քայլերը: Նրա որակմամբ՝ այն, ինչ Արևմուտքն արել է մինչ այս պահը, որևէ ազդեցություն չի ունեցել Ռուսաստանի գործողությունների վրա, Ռուսաստանը շարունակում է իր ապակայունացնող գործողություններն Ուկրաինայում:

«Ինձ թվում է՝ Ռուսաստանն արդեն հասկացել է, որ Արևմուտքը ոչինչ չի կարող անել այս համատեքստում և հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ բաց հակամարտության հարցում: Արևմուտքը պետք է լուրջ պատժամիջոցներ գործի դներ, որոնք Ռուսաստանին կհասկացնեին, որ Արևմուտքի չի նստելու և նայելու, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում: Հիմա շատերն են ասում, թե Ռուսաստանում արդեն սկսվել է տնտեսական ճգնաժամ, և Ռուսաստանը չի կարողանա առաջ շարժվել, գնում է տնտեսական ստագնացիա, սակայն նրանք ունեն բավարար ռեսուրսներ, գումարներ՝ այդ էքսպանսիան Ուկրաինայում և Մոլդովայում շարունակելու համար: Եվ կշարունակեն՝ չնայած այդ փոքրիկ պատժամիջոցներին»,- ասաց նա:

Խոսելով Մոլդովայի ԱՀ ստորագրման մասին՝ նա ասաց, որ Մոլդովան կստորագրի Ասոցացման համաձայնագիրը, եթե Ռուսատանը չապակայունացնի երկրում իրավիճակը՝ ինչպես դա արեց Ուկրաինայում, իսկ դրա վտանգը կա, քանի որ Ուկրաինան և Մոլդովան նման են՝ և Ուկրաինայում էր Ասոցացման ուղին վայելում հասարակության մեծ մասի աջակցությունը, և Մոլդովայում, սակայն Ուկրաինայում հաջողվեց իրավիճակը ապակայունացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում