«Ադրբեջանը մինչ օրս ոչ մի անգամ չի ինքնորոշվել, չեն հռչակվել նրա սահմանները, այնինչ` ԼՂՀ-ն մի քանի անգամ ճանաչվել է»,- լրագրողների հետ հանդիպխման ժամանակ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Քաղաքագետը անհրաժեշտ է համարում, որ այս փաստը շեշտվի մեր վարած քարոզչության ժամանակ:
Քաղաքագետը նշեց, որ քարոզչության ժամանակ մենք կիրառում ենք սխալ արտահայտւթյուններ, որոնցով միայն օգնում ենք Ադրբեջանին:
«Քարոզչությունը պահանջում է ամեն բառի ճիշտ օգտագործում: Ադրբեջանական քարոզչամեքենան այս հարցում աշխատում է գերճշգրիտ ձեւով, իսկ մենք շատ անփույթ ենք»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը: