Հայաստանի 5 ամենախոշոր հարկատուներից 4-ն ամբողջությամբ օտարերկրյա ընկերություններ են կամ էլ այնպիսի ընկերություներ, որոնց բաժնետոմսերի հիմնական մասը պատկանում է օտարերկրյա որևէ ընկերության: Սա երևում է մի քանի օր առաջ ՊԵԿ-ի հրապարակած այս տարվա առաջին 9 ամիսների ամենախոշոր հարկատուների ցանկից: Այդ 4 օտարերկրյա ընկերությունները միասին վճարել են ավելի քան 45 մլրդ դրամ, որը կազմում է առաջին 5 ամենախոշոր հարկատուների վճարած հարկերի ավելի քան 78%-ը: Առաջին 10 խոշոր հարկատուների մեջ արտասահմանյան ընկերությունները 5-ն են, որոնք վճարում են առաջին 10 ամենախոշոր հարկատուների վճարած հարկերի ավելի քան 57%-ը: