Լիբանանի էներգետիկայի եւ ջրային ռեսուրսների նախարար Ջբրան Բասիլը եւ նրա իրանցի գործընկեր Մաջիդ Նամջուն ուրբաթ ստորագրել են պայմանագիր, որով Իրանը պետք է Լիբանանի էներգետիկ ոլորտում $450 մլն ներդրում կատարի: Իրանական կողմը պատրաստ է համագործակցելու ամբարտակների կառուցման, նավթագազային հանքերի հետախուզման եւ նավթի արտահանման հարցերում: Համաձայնագիրն ստորագրվել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցից մեկ շաբաթ առաջ: Ահմադինեջադն այցի ընթացքում կհանդիպի իր լիբանանցի գործընկեր Միշել Սուլեյմանի, խորդհրդարանի նախագահ Բերրիի, վարչապետ Սաադ Ալ-Հարիրիի, ինչպես նաեւ Հիզբալլահ շիական կուսակցության ղեկավար Հասան Նասրալլահի հետ: