Intel ընկերությունը կծախսի 5մլրդ դոլար նոր գործարանի կառուցման համար, որտեղ կարտարդվեն պրոցեսորներ և այլ պահեստամասեր: Այս մասին հայտարարել է Intel-ի նախագահ Փոլ Օթելինին:
Fab42 անվանումով գործարանը կկառուցվի ամերիկյան Արիզոնա նահանգում: Intel-ի փոխանցմամբ, այն կդառնա ամենաժամանակակից գործարանը, որը կզբաղվի համակարգչային պրոցեսորների մեծածավալ արտադրությամբ:
2011թ.-ի հունվարի հայտնի դարձավ` ընկերությունը 2,7մլրդ ներդրում կանի իսրայելական Կիրհաթ-Գատեյում գտնվող իր գործարանի նորացման համար: