Այն փաստը, որ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» hիմնադրամի կառավարման խորհրդի վերջին նիստում ներկայացվել է ՀՄՀ-Հայաստան ծրագրի փակման նախագծի հնարավորությունը, և այն հանգամանքը, որ գործարար Քըրք Քըրքորյանի Լինսի հիմնադրամն ինքնալուծարվեց, «Առաջին լրատվականի» տեղեկություններով, գրեթե խուճապ է առաջացրել կառավարությունում:
Ամերիկյան միջոցները կառավարության համար ինչ-որ չափով վերքին «դարման» էին, ուստի սրանց բացակայությունն այն դեպքում, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի դեկտեմբերի վերջին ՌԴ ուղևորությունը և ֆինանսական ակնկալիքները հօդս ցնդեցին` փաստացի լրացուցիչ բարդություններ են առաջացնում:
Կառավարության կուլիսներում արդեն սկսել են բարձրաձայնել այն մասին, որ Հայաստանը գրեթե անդունդի եզրին է: