Monday, 13 07 2026
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

ՊԳԿ վարչությունը ստով ու աճպարարությամբ խեղաթյուրել է իրական փաստերը. «Ժողովրդավարական Հայրենիք»

«Ժողովրդավարական Հայրենիքի» պատասխանել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը:

Վերջրս ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ներկայացրել էր «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության Վաղարշ Վաղարշյան 12 հասցեի կենտրոնական գրասենյակի առգրավման մանրամասները, մասնավորապես անրադարձել է 2008թ. սկսած վերոնշված գործընթացին, բայց հիմնական նպատակը` հանրությանը ներկայացնել, որ կառավարությունը ի դեմս ՊԳԿ վարչության` առաջնորդվել է միմիայն օրենքով վերապահված գործառույթներով, սակայն «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը և ՀԱԿ-ը այն ներկայացնում են քաղաքական շահարկումների քողի տակ:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ ՊԳԿ վարչությունը առաջնորդվել է գործող կառավարությանը հատուկ ոճով, այն է ստով ու աճպարարությամբ խեղաթյուրել իրական փաստերը և փորձել թյուրիմացության մեջ գցել հասարակությանը:

Մասնավորապես ՊԳԿ վարչության կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ վերոնշված տարածքը մեր կողմից տնօրինվել է 1996թ.-ից համաձայն ՀՀ գյուղատնտեսության պարենի նախարարության «Հայջրնախագիծ» ինստիտուտ պետական ձեռնարկության և «Մտավորական Հայաստան» միության ( իրավահաջորդ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն ) միջև կնքված վարձակալության պայմանագրի `99 տարի ժամկետով:

Տարածքը, որը հանձնվել էր մեզ, գտնվում էր ոչ օգտագործելի` անմխիթար վիճակում և շահագործման համար ոչ պիտանի:

Այդ իսկ պատճառով մեր կողմից իրականացվեց չափագրում, նախագծում և կատարվելիք աշխատանքների հաշվառում, իսկ այնուհետև ըստ փուլերի, իրականացվեցին տարածքի հիմնարար (կապիտալ) շինարարական աշխատանքներ:

Շինարարական աշխատանքները սկսվել են 1997թ.-ին և ավարտվել են 2000թ.-ին` այդ ընթացքում մեր կողմից կատարվել է 25.197.828 ՀՀ դրամի ներդրում:

Համաձայն ՀՀ գյուղատնտեսության պարենի նախարարության, «Հայջրնախագիծ» ինստիտուտ պետական ձեռնարկության և «Մտավորական Հայաստան» միության միջև կնքված պայմանագրի` «վարձակալը կարող է իր սեփական միջոցներով իրականացնել վարձակալած տարածքների վերազինում, վերակառուցում և կապիտալ շինարարություն, ընդ որում, վարձակալը հանդիսանում է կատարած ներդրումների արդյունքում ստացված միջոցների սեռփականատերը, վերջինիս ֆիզիկական տեսքով առանձնացման հնարավորության դեպքում` ֆիզիկական տեսքով, իսկ այդ հնարավորությունների բացակայության դեպքում` արժեքային տեսքով»:

Այստեղից հետևում է, որ կառավարությունը պարտավոր է վերադարձնել կուսակցության կողմից ներդրած շուրջ 25.000.000 ՀՀ դրամի գումարը:

2002թ.-ից սկսած ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն կողմից, հղում անելով ՀՀ կառավարության 22.02.2001թ., թիվ 125 որոշումը, մեր վարձակալած տարածքի նկատմամբ սկսվեցին ոտնձգություններ, ինչը հակասում էր գործող օրենքներին, սակայն կառավարությունը անտեսելով օրենքները` պարտադրում էր նոր պայմանագիր կնքել:

Տարիներ շարունակ ընթացող քաշքշուկներից և տարածքը կորցնելու մտավախությունից ստիպված` 2005թ. մարտին ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության միջև կնքվեց պայմանագիր, համաձայն որի ԺՀԿ-ի տիրապետմանը և օգտագործմանը հանձնվեց Վաղարշ Վաղարշյան 12 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 320 քմ տարածքը: Այդ պայմանագիրը նոտարական վավերացում և պետական գրանցում չստացավ, սակայն դա չխանգարեց, որ կուսակցությանը պարտադրեն առ ոչինչ պայմանագրով վճարել հավելյալ վարձավճար` 1.517.970 ՀՀ դրամ, չնայած կուսակցությունը դեռևս այդ ժամանակ գործող պայմանագրով առաջանցիկ վճարումներ էր կատարել մինջև 2007թ.-ի վերջը:

2006թ. օգոստոսին ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության միջև կնքվեց նոր վարձակալության պայմանագիր` նույն պայմաններով վեց տարի ժամկետով, և պարդադրվեց պայմանագրի սկզբնաժամկետ 2005թ. ապրիլը, նախորդ ատոչինչ պայմանագրում նշված ժամկետը:

2006թ. ԺՀԿ դիմեց վարձակալած տարածքը կուսակցությանը սեփականաշնորհելու, ՊԳԿ վարչությունը մեկ քառակուսի մետր վարձակալած տարածքի գինը որոշեց մոտ 1200 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, այն դեպքում երբ յոթ հարկանի շենքը , որի առաջին հարկում գտնվում էր կուսակցության վարձակալած տարածքը` իշխանությունները, այդ թվում վարչապետը, բաժանել են իրար մեջ քառակուսի մետրի արժեքը 20-24 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի գումարով:

2008թ. հոկտեմբերին դատարանի վճռով 239քմ տարածքը առգրավվեց կուսակցությունից: ՊԳԿ վարչությունը չբավարարվեց դրանով և հրաժարվեց կուսակցությանը տրամադրել դատարանի վճռով թողնված 75.7 քմ ամբողջական տարածքը: Կուսակցությունը փատացի տնօրինում էր 45.4 քմ տարածք, չնայած վճարում էր 75.7 քմ -ի վարձավճարը:

2010թ.-ի մարտին ԺՀԿ-ն ստիպված դիմեց դատարան` ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչությանը պարտադրելու կատարել դատարանի վճիռը և կուսակցությանը տրամադրել ամբողջական 75.7 քմ տարածքը, հայցը բավարարվեց, սակայն ՊԳԿ վարչությունը վերստին հրաժարվեց ի կատար ածել վճիռը: Դատարանի վերոնշյալ որոշումը չկատարեց նաև ԴԱՀԿ ծառայությունը:

2011թ. նոյեմբերին դատարանը բավարարեց ՊԳԿ վարչության հայցն ընդդեմ ԺՀԿ տարածքից վտարելու պահանջի մասին և մերժեց կուսակցության հակընդդեմ հայցը` պայմանագիրը նույն պայմաններով անորոշ ժամկետով վերսկսված ճանաչելու պահանջի մասին:

2012թ. մայսի ԱԺ ընտրություններից հետո նախաձեռնվեց ԴԱՀԿ ծառայության միջոցով ԺՀԿ վտարել կենտրոնական գրասենյակից, ինչը և իրագործվեց հունիսի 18-ին:

ՊԳԿ վարչությունը նաև ստում է, ասելով որ ԺՀԿ երբև չի դիմել Վաղարշ Վաղարշայան 12 հասցեի շենքից դուրս այլ այլընտրանքային տարածք տրամադրելու հարցով (07.04.2011թ. ԺՀ/07-04 գրություն) :

2006թ. սոցապ հիմնադրամի մեզ կատարած խնդրանքին` իրենց տարածք տրամադրելու, ընդ որում շատ գայտակղիչ պայմաններով, բացի ձևակերպված գումարից մեզ առաջարկվում էր նաև ստվերային չափաբաժին, որից մենք բնականաբար հրաժարվեցինք և միայն հաշվի առնելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական խնդրանքը և հավաստիացումները, որ տարածքը ժամանակավորապես է տրամադրվելու սոցապ հիմնադրամին, մենք համաձայնեցինք: ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, համաձայնեցնելով նաև ՊԳԿ վարչության հետ, կուսակցությունը սոցապ հիմնադրամի հետ կնքեց ենթավարձակալության պայմանագիր:

2008թ. հունիսին, երբ կուսակցության նախագահը գտնվում էր անազզատության մեջ ՊԳԿ վարչությունը իբր նոր հանգամանքների առկայության պատճառաբանությամբ դիմեց դատարան` ենթավարձակալությամբ տրված 239քմ տարածքը ԺՀԿ առգրավելու պահանջով: Այդ ժամանակ կուսակցությունը դիմեց ՊԳԿ վարչությանը, որ պատրաստ է օրենքի սահմաններում հրաժարվել ենթավարձակալության պայմանագրից, ինչը անտեսվեց, քանի որ իջեցվել էր քաղաքական պատվեր` կուսակցությունից տարածքը առգրավելու:

Այն ֆինանսական հաշվարկը, թե ինչքան շահույթ է ստացել կուսակցությունը օրենքով չարգելված գործարքի արդյունքում, ևս խեղաթյուրել են, այն է` պայմանագրով նախատեսված գումարի 20% որպես հարկային պարտավորություն վերադարձվել է պետական բյուջե, որը ՊԳԿ վարչությունը իր հայտարարությունում շրջանցել է:

ԺՀԿ գործունեությունը բոլոր առումներով եղել է հանրության համար հրապարակային, նույնը չես կարող ասել իշխանական կուսակցությունների մասին, մասնավորապես հասարակությունը կուզենար իմանալ, ի°նչ միջոցներով է կառուցվում Հանրապետական կուսակցության նոր շենքը և որքան ֆինանսական միջոցներ է պահանջվում դրա համար, կամ ի°նչ ֆինանսական միջոցների հաշվին է Հանրապետական կուսակցությունը 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին համատարած ընտրակաշառք բաժանել և վերջապես որքան արժե Հանրապետական կուսակցության նախընտրական փուչիկների շոուն, որի ընթացքում շուրջ 150 մարդ վնասվեց:

Ամփոփելով ասելիքը, ԺՀԿ համոզված է, որ այս ամբողջ գործընթացը քաղաքական հետապնդում է` նպատակ ունենալով ոչնչացնել վարչախմբի գոյությունը վտանգող ցանկացած կենսունակ օջախ, որի պատվիրատուն բարձրագույն իշխանությունն է և այս գործընթացը սկսվել է, ոչ թե հիմա, այլ 1998թ.-ից և շարունակվում է մինչ օրս:

Այնուամենայնիվ, հույս ունենք, որ ՀՀ կառավարությունը հետևություն կանի և ողջամիտ ժամկետներում համաձայն «կուսակցությունների մասին» օրենքի 26 հոդվածի, մասնավորապես, առաջնահերթ իրավունք ունեցող ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների մասին, կտրամադրվի այընտրանքային համարժեք տարածք` ԺՀԿ կենտրոնական գրասենյակի համար:

Հ.Գ. Վարչապետին ուղղված ՀԱԿ ֆրակցիայի նամակը, ԺՀԿ այլընտրանքային կենտրոնական գրասենյակային տարածք տրամադրելուն ի պատասխան, առաջարկվել է Արմավիր կամ Գառնի, որը կարծում ենք անլրջության և ցինիզմի դրսևորում է :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում