Sunday, 12 05 2024
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով

Հայաստանում և Վրաստանում անցկացված միջուկային անվտանգության վարժանքները ամերիկացիների կողմից թելադրված են և ուղղված Իրանի դեմ. քաղաքագետ

Հայաստանում և Վրաստանում վերջին օրերին անցկացված միջուկային անվտանգության վարժանքները, որոնք կազմակերպել են ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, ամերիկացիների կողմից թելադրված են և ուղղված Իրանի դեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Եթե նմանատիպ զորավարժություններ առաջարկվեին Ռուսաստանի կողմից, ապա դա զարմանք չէր հարուցի, այն պատճառով, որ Ռուսաստանը տասնապատիկ անգամ ավելի շատ է կապված Հայկական ԱԷԿ-ի հետ և այնուամենայնիվ պատասխանատվություն կրում է միջուկային անվտանգության համար: Բացի դրանից, Հայաստանը հանդիսանում է միջուկային միջազգային կենտրոնի անդամ, որը գտնվում է Ռուսաստանում: Բայց տվյալ դեպքում, երբ այդ զորավարժությունները իբր թե դառնում են Հայաստանի և Վրաստանի գործ ու դրան մասնակից են լինում ԱՄՆ-ն ու Եվրահանձնաժողովը, դա արդեն կասկածանքներ է առաջացնում, երկրորդն էլ համոզում է, որ իրոք այդ զորավարժությունները կրում են հակաիրանական բնույթ»,- ասաց քաղաքագետը:

Սերգեյ Շաքարյանցի խոսքով՝ Հայաստանը, որպես ատոմային էներգետիկայի ոլորտ ունեցող երկիր, անշուշտ պարտադիր պետք է զբաղվի միջուկային անվտանգության հարցերով, բայց այստեղ կասկած է հարուցում այն փաստը, որ նախաձեռնողը ԱՄՆ-ն ու Եվրահանձնաժողովն են ու դրանց մասնակից են ոչ թե Ռուսաստանը կամ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), այլ Վրաստանը: Հարցին, թե դա այս փուլում ի՞նչ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քաղաքագետը պատասխանեց. «Ցանկացած նախաձեռնություն, որը թեկուզև թեթևակի կապված կլինի որևէ հակաիրանական ծրագրի հետ, դա վտանգ է: Նախևառաջ դա վտանգում է մեր հայ-իրանական հարաբերությունները: Երկրորդը՝ իրանական կողմը կարող է յուրովի մեկնաբանել դա: Մենք չպետք է անտեսենք մեր մոտիկ և ամենաբարիդրացիական հարևանի իրավունքը»:

Շաքարյանցը նաև նշեց, որ հայկական կողմը կարող էր հրաժարվել ԱՄՆ պարտադրանքով անցկացված վարժանքներից, սակայն չի արել դա: «Շատ էլ հեշտ կարող էինք ասել, որ՝ դա ձեզ չի վերաբերում, այդ հարցերում պատասխանատու են Հայաստանը և Ռուսաստանի Դաշնությունը, գումարած ՄԱԳԱՏԷ-ն: Կարող էինք, ուղղակի չենք արել»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է այս փուլում Վրաստանի արտգործնախարարի այցելությանը Հայաստան, քաղաքագետը դա երկու երկրների հարաբերությունների զարգացման առումով դրական է համարում: Ըստ նրա՝ չպետք է մոռանալ, որ մենք ունենք ջավախահայության խնդիր, ինչը հնարավոր չէ լուծել, եթե մեր երկու երկրների միջև չլինեն բարիդրացիական հարաբերություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում