Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Օրենքով գողին` հարցաքննության. նույն անձը` Յապոնչիկի, Ուսոյանի դե՞մ

Ռուսաստանի քրեական աշխարհի պատրիարք Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի սպանության գործի քննության մեջ նոր շրջադարձ է եղել: Քրեական գործը, որը կասեցված էր, կարող է վերսկսվել. Տյումենի գաղութից Մոսկվա են տեղափոխել Յապոնչիկի ոխերիմ թշնամիներից մեկին` օրենքով գող Իլյա Սիմոնիային: Մախո մականվամբ վրացի հեղինակությանը մտադիր են հարցաքննել Մոսկվայի քննիչները: Բացի այդ, նախատեսվում է օրենքով գողից գենետիկական փորձաքննության համար վերցնել քրտնքի և թքի նմուշներ: Այդ մասին հայտնում է Известия թերթը:

Յապոնչիկի սպանությունից հետո քրեական աշխարհում հենց սկզբից էր Իլյա Սիմոնիան հայտնվել կասկածյալների շարքում, հենց առաջին օրերին, երբ 2009-ի հուլիսի 28-ին քիլլերը դիպուկահարի հրազենից փամփուշտ էր արձակել Իվանկովի որովայնին` «Տայսկի սլոն» ռեստորանից դուրս գալու ժամանակ: Բանն այն է, որ Մախոյի և Յապոնչիկի միջև դեռևս 80-ականներին վեճ էր ծագել Իրկուտսկի մարզում գտնվող Տուլունի գաղութում: Այդ վեճը հետո վերածվել էր հակամարտության` Յապոնչիկի, Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) և վրացի գող Տարիել Օնիանիի (Տարո) կողմնակիցների միջև:

2010-ին` ձերբակալելուց հետո, Մախոյին հարցաքննել էին Յապոնչիկի սպանության գործով, սակայն ոչնչի չէին հասել. գողական ավանդույթների համաձայն` քննչական մարմինների հետ համագործակցությունը անպատվաբեր է: Փորձել էին նաև նրանից վերցնել քրտնքի և թքի նմուշներ, որոնք պետք է համեմատեին հանցագործության վայրից վերցված նույնատիպ նմուշների հետ, սակայն Մախոն հրաժարվել էր:

Քրեական աշխարհը, որն ավելի շատ իրազեկողներ ունի, քան օպերատիվ աշխատողները, միանգամից կասկածի տակ էր առել Տարոյին: Իվանկովի սպանությունից անմիջապես հետո գողական «սխոդկայի» ժամանակ Օնիանիի նկատմամբ մահապատժի դատավճիռ էր կայացվել: Քանի որ այն ժամանակ Տարոն գտնվում էր «Մատրոսկայա տիշինա» ՔԿՀ-ում, այնտեղ, այսպես ասած, քսիվ էր ուղարկվել: Տեքստում ասվում էր. «Գողերին` կյանք: Խաղաղություն և բարգավաճում մեր Մեծ տանը և Գողական գործերին. կալանավորներ, ձեզ տեղյակ ենք պահում, որ ՄՏ (Մատրոսկայա տիշինա) է եկել Տարիել Օնիանին, ով գողերի կողմից հայտարարվել է բ…: Նրա հետ հանդիպելու դեպքում` վարվել համապատասխանաբար»: Այս «շրջաբերականն» ընկել էր բանտի վարչակազմի ձեռքը, սակայն նրա բովանդակությունը հայտնի էր դարձել բոլոր հետաքրքրված անձանց: Դրանից մոտ մեկ տարի անց քիլլերը Տվերսկի փողոցի վրա հրազենից կրակ էր արձակել նաև Ասլան Ուսոյանի վրա և վիրավորել, սակայն օրենքով գողին հաջողվել էր ողջ մնալ:

Այժմ քննիչները նախատեսում են կրկին հարցաքննել Իլյա Սիմոնիային` Իվանկովի սպանության գործի շրջանակներում: Թերթի աղբյուրներից մեկի համաձայն` պատրաստվում են նրան մեղադրանք առաջադրել, սակայն մեկ այլ զրուցակից հավաստիացրել է, որ Մախոն առայժմ կհարցաքննվի վկայի կարգավիճակով, որը մոտ ապագայում դժվար թե փոխվի:

Քննիչները Սիմոնիային կասկածելու մի քանի հիմնավորումներ ունեն. Նախ` նա դրդապատճառ ուներ. հենց Իվանկովն էր եղել Մախոյին օրենքով գողի «թագից» զրկելու նախաձեռնողը: Երկրորդ` Սիմոնիան նախկինում դատապարտված է եղել պատվիրված սպանության համար: Եվ վերջապես երրորդ` Սիմոնիան 2010-ի սեպտեմբերին ձերբակալվել էր Մոսկվայի հենց նույն հյուսիսային շրջանում, որտեղ տեղի էր ունեցել Իվանկովի նկատմամբ հարձակումը:

Թարգմանությունը` Էլմիրա Մարտիրոսյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում