«Բոկա Խունիորս» արգենտինական ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ կիսապաշտպան Խուան Ռիկելմեն լքում է թիմը: 34-ամյա ֆուտոբլիստը նման որոշում է կայացրել Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում «Կորինտիանս»-ից կրած պարտությունից հետո:
Արգենտինական ուժեղագույն ակումբներից մեկի մամլո ծառայության տեղեկացմամբ` թիմի ղեկավարությունն արել է հնարավոր ամեն ինչ Ռիկելմեին ակումբում պահելու համար, բայց կիսապաշտպանը չի փոխել իր որոշումը:









































