Monday, 20 07 2026
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում

Էրդողանը ՆԱՏՕ-ում «Թրամփից հետո երկրորդի կարգավիճակ» չի ստացել, Թուրքիան հավակնությունները կսահմանափակի՞, թե՞ կգնա ռազմական էսկալացիայի

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի իրական արդյունքները, ինչպես ասում են՝ «իրենց զգացնել կտան» առաջիկա ամիսներին։ Բայց կան իրողություններ, որ նկատելի են անգամ առաջին հայացքից։ Առայժմ կարելի է առանձնացնել երկու հանգամանք։

Չնայած թուրքական կողմի ակնհայտ լավատեսությանը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հարցում վերջնական որոշում այդպես էլ չի կայացրել։ Այդ է վկայում Էրդողանի ակնարկը, որ «ամբողջ աշխարհը ԱՄՆ-ի հաստատակամությանը հավատում» է։ Երևում է, Թրամփը, այնուամենայնիվ, Իսրայելի վարչապետ Նաթանյահուին «լսել» է։

Ավելի քան արտառոց տեղեկություն տարածել է Politico-ն, որի աղբյուրների փոխանմամբ՝ գագաթաժողովի ավարտին Թուրքիայի նախագահ Էրդողանը Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներին «մարտական փամփուշներով լիցքավորված՝ թուրքական արտադրության ատրճանակներ է նվիրել, որոնց վրա «արտահանման արգելքը հանված» է փորագրություն է արված»։

Վերջին պահին, սակայն, Եվրոպայի խորհրդի նախագահ Կոշտայի անվտանգության ծառայությունը «հուշանվեր ատրճանակները առգրավել է և ի պահ հանձնել թուրքական կողմին»։ Այդ քայլը հիմնավորվել է եվրոպական օրենսդրությամբ, որ Բրյուսելում արգելում է մարտական զենք կրել։ Ըստ Politico-ի իրազեկ աղբյուրների, Էրդողանի նվեր ատրճանակները «կարող են Բրյուսել հասնել միայն ոչ մարտական տեսքի բերելուց հետո»։

Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներին Էրդողանի «ռազմական նվերը», իհարկե, զուտ քաղաքավարական ժեստ չէ, այլ ունի խորհրդանշական իմաստ։ Թուրքիայի նախագահը, ամենայն հավանականությամբ, ակնարկել է, որ իր երկիրը ունի հզոր ռազմաարդյունաբերական համալիր և պատրաստ է Եվրամիության անվտանգության ապահովման առաքելության։

Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը փաստացի հրաժարվել են ընդունել Էրդողանի «հուշանվերը»։ Դրանից, երևի, չի հետևում, որ Եվրամիությունը ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացմանը Թուրքիայի մասնակցությանը դեմ է։ Խնդիրն, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ում Թուրքիայի «ինքնավարությունը ընդունել-չընդունելու երկընտրանքն» է։

Առայժմ, կարծես, Էրդողանին չի հաջողվել ՆԱՏՕ-ում «ԱՄՆ-ից հետո երկրորդի» կարգավիճակ ստանալ։ Հարց է, թե նա կսահմանափակի՞ հավակնությունները, թե՞ ֆորմալացման հասնելու համար կդիմի քայլերի։ Անկարայում ԱՄՆ նախագահը «լեզվից թռցրել» է, որ եթե ինքը չմիջամտեր, Թուրքիան Իսրայելի հետ «պատերազմ կսկսեր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում