Wednesday, 15 07 2026
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին

Իտալիայի մաքսային ծառայությունը ՀՀ ՊԵԿ-ի մաքսային լաբորատորիայի համար սարքավորումներ կնվիրի

Համաշխարհային մաքսային կազմակերպության Քաղաքականության հանձնաժողովի հերթական` 67-րդ նիստի և Մաքսային համագործակցության Խորհրդի 119-րդ և 120-րդ նստաշրջաններին մասնակցելու նպատակով Համաշխարհային մաքսային կազմակերպություն հրավերով հունիսի 25-ից 29-ը Բրյուսելում էր գտնվում ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում քննարկվել են անվտանգության և ընթացակարգերի պարզեցմանն ուղղված, մաքսային մարմինների կարողությունների ընդլայնման և կառավարման բարելավմանն ուղղված մի շարք հիմնահարցեր, ինչպես նաև 2012-2013 և 2014-2015 թվականների ռազմավարական ծրագրերի նախագծերը, հետագա զարգացման ռազմավարական ուղղությունները: Նիստի մասնակիցները քննարկել են նաև ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների և հանձնաժողովների` նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն, ապրանքների և տրանսպորտային միջոցներրի ծագման կանոնների վերաբերյալ խնդիրները, մաքսային արժեքի և ներդաշնակ համակարգի վերաբերյալ ներկա իրավիճակը և հետագա անելիքները: Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև սահմանների համալիր կառավարման ոլորտի համագործակցությանը. ներկայացվել են ՀՄԿ «Մեկ պատուհանի սկզբունք» կոմպենդիումի հիմնական դրույթները, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման արդյունավետությունը, մաքսային մարմին-տնտեսվարող սուբյեկտ, մաքսային մարմին-բեռնափոխադրող կազմակերպություն փոխգործակցության և ընթացակարգերի պարզեցման հարցերը:

Բրյուսելյան համաժողովում քննարկվել են նաև ՀՄԿ անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի կատարելագործման, նախնական տեղեկատվության փոխանակման մի շարք հարցեր` ուղղված ռիսկերի կառավարման, մաքսային հսկողության ընթացակարգերի բարելավման և մաքսանենգության դեմ պայքարի ուժեղացմանը: Ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգը բնորոշվել է որպես լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման նախապայման:

ՊԵԿ նախագահը Բրյուսելում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀՄԿ գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Լիտվայի մաքսային ծառայության ղեկավարի հետ, որտեղ անդրադարձել են 2012 թ. հունիսի 13-ին Լիտվայի մաքսային ծառայության աջակցությամբ մեկնարկած Թվինինգ ծրագրին: Իսկ Արգենտինայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունների հետ երկկողմանի հանդիպումներում քննարկել են մաքսային գործում համագործակցության և փոխօգնության միջկառավարական համաձայնագրերի կնքման հետ կապված մանրամասները: Ի դեպ, Արգենտինայի մաքսային ծառայության ղեկավար տիկին Այերանի հրավերով, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում է ՊԵԿ պատվիրակության այցն Արգենտինա` համաձայնագիր ստորագրելու նպատակով:

ՀՄԿ անդամ պետությունների կողմից ներկայացվել է լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման ոլորտում լավագույն փորձը, նշվել համագործակցության ուղղությունները: Միաժամանակ երկկողմանի և բազմակողմանի հանդիպումներում քննարկվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են լիազորված տնտեսական օպերատորների ընտրության չափանիշները, վերջիններիս տրվող լիազորությունների շրջանակները, բիզնես գործընթացների կառավարումը նորարարական տեխնոլոգիաների միջոցով, սահմանների կառավարման արդյունավետ նորարարական լուծումները, օդային բեռնափոխադրումների անվտանգության ապահովման ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, և այլն: Մի շարք պետությունների մաքսային ծառայությունների հետ քննարկվել են համատեղ ուսումնական և կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը, աշխատակիցների որակավորման բարձրացման, ինչպես նաև հետագա համագործակցության հետ կապված այլ հարցեր: Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ծառայությունների կառավարմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված հարցեր, առևտրի պարզեցմանն ու անվտանգությանը, օդային տրանսպորտի անվտանգությանը վերաբերող խնդիրներ:

Համաժողովի արդյունքում ընդունվել է կոմյունիկե, որում ընդգրկված են բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաժողովի մասնակիցները համաձայնության են եկել, ուրվագծվել են հետագա համագործակցության ուղիները, ինչպես նաև կատարվել համապատասխան առաջարկություններ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ: Կազմակերպվել է նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և ՀՎՍՀՎ պետ Կարեն Բեգլարյանի հանդիպումը Իտալիայի մաքսային ծառայության պատվիրակության ղեկավարի հետ, որի ընթացքում հաստատվել է Իտալիայի մաքսային ծառայության պատրաստակամությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի մաքսային լաբորատորիայի համար մի շարք սարքավորումների անհատույց տրամադրման գործում: Ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ ՊԵկ մասնագետները մոտ ապագայում այցելեն իրենց մաքսային լաբորատորիա` վերը նշված սարքավորումների շահագործման մանրամասներին տեղում ծանոթանալու համար:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ նիստերի և հանդիպումների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` հետագա համագործակցության ուղղությունների և առաջնահերթությունների վերաբերյալ` ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության մակարդակով: Այցի ընթացքում ընդունված փաստաթղթով նախատեսվում է Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման ոլորտում համագործակցության զարգացում, համատեղ ուսումնական և կրթական ծրագրերի կազմակերպում, սահմանների համալիր կառավարման ոլորտում համատեղ քայլերի իրականացում, փոխադրվող ապրանքների և փոխադրամիջոցների մասին նախնական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ առաջարկությունների մշակում, մասնակցություն մաքսային ընթացակարգերի կատարելագործման և ներդաշնակեցման հարցերով փորձի փոխանակմանն ուղղված համատեղ միջոցառումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում