Sunday, 12 07 2026
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com

Ադրբեջանը սպառնացել է Գաբալայի շուրջ բանակցությունները տապալելու դեպքում ՌԴ-ին փոխարինել ԱՄՆ-ով ու Թուրքիայով

1985 թվականին Ադրբեջանի Գաբալա քաղաքից ոչ հեռու տեղակայված «Դարյալ» տիպի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) 2002 թվականին 10 տարով վարձակալության է վերցվել Ռուսաստանի կողմից: Գաբալայի ՌՏԿ-ի գործունեության հեռահարությունը կազմում է 6000 կիլոմետր:

Դա բավական է, որպեսզի կայանն արձանագրի Հնդկական օվկիանոսի ջրատարածությունում հրթիռների արձակումը և հետևի դրանց թռիչքի հետագծին: Գաբալայի ՌՏԿ-ի տեսադաշտում ամբողջությամբ գտնվում են Թուրքիան, Իրաքը, Իրանը, Հնդկաստանը և Մերձավոր Արևելքի բոլոր երկրները:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի խոսքերով՝ Գաբալայի ՌՏԿ-ն Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության 9 կարևոր բաղադրատարրերից մեկն է: Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 24-ին, և դրա՝ մինչև 2025 թվականը երկարաձգման շուրջ ռուս-ադրբեջանական բանակցությունները դեռ շարունակվում են:

Որոշակի տվյալներով՝ Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է 43 անգամ ավելացնել վարձավճարը՝ 7 միլիոն դոլարից հասցնելով 300 միլիոն դոլարի: Բացի այդ, Ռուսաստանը տարեկան 5 միլիոն դոլար է վճարում կայանի գործածած էլեկտրականության և 10 միլիոն դոլար՝ այլ ծառայությունների համար:

Ներկայումս Ռուսաստանը պլանավորել է մինչև 2019 թվականը Գաբալայում գործող հին սերնդի «Դարյալ» տիպի կայանը փոխարինել նոր տիպի «Վորոնեժ-ՎՊ» կայանով, քանի որ այս կայանները մինչև 2020 թվականը պետք է կազմեն հրթիռային հարձակման վաղ զգուշացման ռուսական հեռանկարային համակարգի հիմքը։

Ի տարբերություն «Դարյալ» տիպի կայանի` «Վորոնեժ-ՎՊ» կայանը, որը լինելու է Ռուսաստանի սեփականությունը, մոբիլ կայան է։ Այսինքն՝ այն ցանկացած պահի կարելի է ապամոնտաժել և տեղափոխել այլ վայր։ Ադրբեջանական կողմը՝ հանձինս փոխարտգործնախարար Արազ Ազիմովի, սպառնացել է բանակցությունների տապալման դեպքում Ռուսաստանին փոխարինել երրորդ երկրներով և մասնավորապես ԱՄՆ-ով ու Թուրքիայով:

Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել օտար փորձագետները:

Վրացական «Արսենալի» ռազմա-վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլիի կարծիքով՝ Գաբալայի ՌՏԿ-ն Մոսկվայի համար ունի ռազմավարական նշանակություն. «Մյուս կողմից էլ` ներկայիս պայմաններում այդպիսի վիթխարի ՌՏԿ-ներն արդեն իսկ այդքան արդյունավետ չեն: Ժամանակակից ՌՏԿ-ները մոբիլ են, դրանք կարելի է արագ ապամոնտաժել և ընդամենը մեկ մեքենայով փոխադրել նշանակման վայր:

Ռուսաստանը կարիք չունի Գաբալայի ՌՏԿ-ի տարեկան վարձավճարի դիմաց Ադրբեջանին վճարել 300 միլիոն դոլար: Ռուսաստանն արդեն իսկ հակաօդային պաշտպանության նոր համակարգեր է ստեղծում Հյուսիսային Կովկասում: Սակայն պետք է հաշվի առնել այն, որ Կովկասյան լեռները փակում են անմիջաբար Ռուսաստանի տարածքում տեղակայված ՌՏԿ-ների տեսադաշտը: Պատահական չէ, որ խորհրդային ժամանակներում որպես ՌՏԿ-ի կառուցման վայր է ընտրվել Գաբալան: Դրա համար էլ Ռուսաստանին հարմար է Գաբալայում աշխատելը»:

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հուսով է, որ բանակցությունները հաջող ավարտ կունենան, և կողմերին կհաջողվի գտնել ոսկե միջինը. «Կրեմլը մշտապես Գաբալայի ՌՏԿ-ն գործածել է իր խնդիրների լուծման համար: Մենք ցանկանում ենք ավելացնել վարձավճարը, իսկ ռուսական կողմը ներկայացնում է իր առաջարկները: Չեմ կարծում, թե Ռուսաստանը կարող է թեթևությամբ հրաժեշտ տալ այդ կայանին»:

Ռուսական Քաղաքական ու ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը գտնում է, որ Գաբալայի ՌՏԿ-ն պետք չէ Ռուսաստանին, և որ այն Բաքվի համար ծառայում է որպես Մոսկվայի դեմ շանտաժի գործիք. «Ես մեծապես հուսով եմ, որ Ռուսաստանը վերջապես կդադարեցնի ռազմական տեսանկյունից այդ անօգուտ օբյեկտի վարձակալությունը, որը նրան պետք չէ: Գաբալայի ՌՏԿ-ն ծառայում է միայն Ռուսաստանին Ադրբեջանի շանտաժի ենթարկելուն: Ռուսաստանը ցայժմ այդ քայլին չի գնացել միայն քաղաքական դրդապատճառներով»:

Ադրբեջանցի քաղաքագետ, Բաքվի Արևմտյան համալսարանի պրոֆեսոր Ֆիքրեթ Սադիխովի կարծիքով՝ Ռուսաստանը շահագրգռված է Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալությամբ և երբեք էլ չի թաքցրել դա. «Բանակցությունների ժամանակ կողմերը պետք է հաշվի առնեն փոխադարձ շահերը: Սակայն եթե Ռուսաստանը որոշի հրաժարվել Գաբալայից և նոր ՌՏԿ կառուցել իր տարածքում, ապա Ադրբեջանը չի տուժի դրանից: Այդ դեպքում տեսականորեն ճիշտ կլինի կայանը երրորդ երկրին հանձնելը, թեև դա քիչ հավանական է՝ հաշվի առնելով, որ նախկինում ԱՄՆ-ը հրաժարվել է կայանը Ռուսաստանի հետ համատեղ օգտագործելուց: Ներկայումս նույնպես ԱՄՆ-ը հազիվ թե ցանկանա դա, քանի որ ավելի մեծ ուշադրություն է դարձնում արբանյակային դիտարկմանը, արբանյակային տեխնոլոգիաներին»:

Սադիխովի հետ այս հարցում համակարծիք է ռուսական Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը. «Այդ կայանը բացարձակապես անհրաժեշտ չէ ԱՄՆ-ին: ԱՄՆ-ը սովորաբար տեղակայում է X-դիապազոնի կայաններ, ինչպես որ արել է Թուրքիայում: Դրանք ունեն փոքր հեռահարություն՝ 1500-1900 կիլոմետր և աշխատում են սանտիմետրային դիապազոնով: Այդպիսի կայաններն ամբողջովին ադապտացված են այն համակարգերին, որոնք առկա են ԱՄՆ-ում: Գաբալայի ՌՏԿ-ն չի կարող ադապտացվել դրան: Ռուսաստանը պատրաստ է Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման համար վճարել 30 միլիոն դոլարից ոչ ավելի»:

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը Ռուսաստանի համար Գաբալայի ՌՏԿ-ն համարում է օգտակար, սակայն ոչ կենսականորեն անհրաժեշտ. «Չեմ կարծում, թե Ռուսաստանը լուրջ զիջումների կգնա վարձավճարի ավելացման հարցում, և եթե Ռուսաստանը հեռանա Գաբալայից, ապա դա որևէ լուրջ հետևանք չի առաջացնի տարածաշրջանի համար: Նույնը պետք է ասել Ռուսաստանի անվտանգության համար, քանի որ Արմավիրի ՌՏԿ-ն ի վիճակի է ծածկել Իրանի հետ հնարավոր հակամարտության գոտին»:

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն էլ գտնում է, որ ներկայումս Գաբալայի ՌՏԿ-ն Ռուսաստանին ավելի է անհրաժեշտ, քան՝ օրինակ 20 տարի առաջ. «Մերձավոր Արևելքում, Իրանում ստեղծված իրավիճակը և արաբական հեղափոխությունները մեծացրել են Ռուսաստանի համար այդ ՌՏԿ-ի այժմեականությունը, քանի որ հենց Գաբալայից կարելի է հեշտությամբ հետևել այդ գոտուն (Մերձավոր ու Միջին Արևելք, Պարսից ծոց, Հնդկական օվկիանոսի ջրատարածության մի մաս)»:

Ռուս ռազմական փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի (ИПВА) ռազմական կանխատեսման ղեկավար Անատոլի Ցիգանյուկը հնացած է համարում Գաբալայի ՌՏԿ-ն՝ գտնելով, որ այն կարիք ունի արդիականացման. «Ռուսական փորձագիտական շրջանակի համար բավական անհասկանալի է, թե ինչու Ադրբեջանը որոշեց դրա տարեկան վարձավճարը հասցնել մինչև 300 միլիոն դոլարի:

Պետք է հաշվի առնել այն, որ Ռուսաստանը Միջին Ասիայում ունեցած իր 8 ռազմաբազաների վարձակալության համար տարեկան վճարում է 160 միլիոն դոլար: Ես լիովին համոզված եմ, որ Ադրբեջանը միտումնավոր է բարձրացրել Գաբալայի ՌՏԿ-ի վարձավճարը, որ Ռուսաստանը ստիպված լինի հրաժարվել դրանից, և նրան փոխարինեն ամերիկացիները՝ Իրանի օդային տիրույթի վերահսկման համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում