Wednesday, 15 07 2026
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը

Քոչարյանը կթողնի՞ բիզնեսը

Միջազգային ճգնաժամային խմբի Հայաստանի վերաբերյալ զեկույցում բավական ուշագրավ էր Ռոբերտ Քոչարյանի անվան հիշատակումը: ՄՃԽ զեկույցում Ռոբերտ Քոչարյանը հիշատակվում է որպես «հարուստ բիզնեսմեն», որը կապ ունի ԲՀԿ-ի հետ, կամ որի կապի մասին կան ակտիվ խոսակցություններ:

Հազիվ թե ՄՃԽ-ում չիմանան, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահն է, ոչ թե հարուստ բիզնեսմեն: Ֆորմալ առումով, իհարկե, նա բիզնեսմեն է, քանի որ ներկայումս՝ այն էլ արդեն երեք տարի, պաշտոն է զբաղեցնում ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդում, այսինքն՝ բիզնես-ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա է: Սակայն, մյուս կողմից, գաղտնիք չէ նաև, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումներում Ռոբերտ Քոչարյանը հիշատակվում է որպես ՀՀ երկրորդ նախագահ: Նրա նախագահության լեգիտիմության, որակի, արդյունավետության մասին կարծիքները և գնահատականները տարբեր են, բայց նա հիշատակվում է որպես նախագահ, ոչ որպես բիզնեսմեն: Իսկ ահա ՄՃԽ-ում հիշատակումը բիզնեսմեն է, «հարուստ բիզնեսմեն»: Սա հազիվ թե վրիպակ լինի: Այստեղ երևի թե կա նուրբ ակնարկ այն մասին, որ Արևմուտքը Ռոբերտ Քոչարյանին դադարել է դիտարկել կամ հրաժարվում է դիտարկել որպես քաղաքական գործոն, քաղաքական դեմք, քաղաքական ֆիգուր, և այդ պատճառով էլ ներկայացնում է որպես հարուստ բիզնեսմեն, ոչ թե որպես երկրորդ նախագահ կամ նախկին նախագահ:

Բանն այն է, որ նախկին նախագահը քաղաքական կատեգորիա է, քաղաքական բովանդակություն և աուրա է ենթադրում, իսկ ահա հարուստ բիզնեսմենը ենթադրում է քաղաքականությունից դուրս մի վիճակ, առավել ևս, որ նույն զեկույցում նշվում է՝ Հայաստանին անհրաժեշտ է քաղաքականությունը տարանջատել բիզնեսից:

Այսպիսով, ՄՃԽ զեկույցում ըստ երևույթին որոշակի վերաբերմունք է արտահայտվում Հայաստանի ներքաղաքական գործընթացներում Քոչարյանի դերակատարության վերաբերյալ, որով ի ցույց է դրվում, որ Արևմուտքում նրան չեն դիտարկում որպես այդ գործընթացների քաղաքական դերակատար: Այստեղ կա նաև ուղղակի ակնարկ ՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, այն իմաստով, որ եթե նա ցանկանում է Արևմուտքում ընկալվել որպես քաղաքական դերակատար և գործոն, արժանանալ համարժեք վերաբերմունքի, ապա թերևս պետք է մի կողմ թողնի բիզնես-պաշտոնը Ռուսաստանում և ստանձնի քաղաքական որևէ կարգավիճակ, որից հետո միայն կարող է ընկալվել որպես քաղաքական դերակատար:

Իհարկե, հասկանալի է, և թերևս Արևմուտքն էլ հասկանում է, որ ֆորմալ առումով Քոչարյանը կարող է թողնել բիզնեսը, բայց ոչ ֆորմալ տեսանկյունից նա կշարունակի լինել խոշոր սեփականատեր: Սակայն խնդիրը այստեղ Ռոբերտ Քոչարյանի բացվելն է, ֆորմալ առումով բացվելը, որից հետո, իհարկե, նրա համար շատ դժվար կլինի փակ մնալ ոչ ֆորմալ տեսանկյունից: Ըստ ամենայնի Քոչարյանն ինքն էլ շատ լավ պատկերացնում է դա և գերադասում է շարունակել փակ խաղը, որ սկսել է խորհրդարանի ընտրությամբ և որը հույս ունի շարունակել նախագահական ընտրություններին: Պարզապես ակնհայտ է, որ Քոչարյանի փակ խաղին արձագանքողներն ընդամենը Հայ ազգային կոնգրեսն ու Մոսկվան են, ինչը, սակայն, ինչպես ցույց տվեցին խորհրդարանական ընտրությունները, նրա համար խիստ անբավարար է՝ քաղաքական ծրագրերն առաջ մղելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում