Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

«Երկաթուղայինների Ռաֆոյի» տղայի սպանությունը կարող է վրեժ լինել

Հանցաշխարհում հայտնի «Երկաթուղայինների Ռաֆոյի» որդու՝ 31-ամյա Սուրեն Զորոյանի սպանությունը ամենայն հավանականությամբ վրեժ է կամ ինչ-որ մեկի՝ խոչընդոտը վերացնելու ցանկություն:

2012թ. հունիսի լույս 22-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, հրազենային մահացու վնասվածքներով Երկաթուղայինների 9-րդ փողոցի սկզբնամասից Էրեբունի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երկաթուղայինների 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչ 31-ամյա Սուրեն Զորոյանը: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ հարազատները սպանվածին հայտնաբերել են իրենց տան մոտ: «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ին, անհայտ անձը Երկաթուղայինների 9-րդ փողոցում գտնվող հացի արտադրամասի մոտ հրազենից կրակոցներ է արձակել Սուրեն Զորոյանի ուղղությամբ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի, 7,62 մմ տրամաչափի խլացուցիչով ինքնաձիգ՝ փամփշտանոցում 1 փամփուշտով, 1 փամփշտակալով և 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտներով, ինչպես և նույն տրամաչափի փամփուշտի 1 գնդակ, 5 պարկուճ և չկրակված 2 փամփուշտ»:

Այժմ այս պաշտոնական հաղորդագրությունից փորձենք հասկանալ, թե ինչով է պայմանավորված մեր՝ վերը նշված ենթադրությունը: Նախ` սպանությունը չէր կարող պատահականություն լինել, ասենք՝ պահի տակ ծագած վեճի արդյունքում հասցված վնասվածք, քանի որ ինքնապաշտպանության նկատառումներով սովորաբար մարդը կրելու համար հարմար զինատեսակ է նախընտրում ատրճանակը: Սակայն Սուրեն Զորոյանի սպանության դեպքում ինքնաձիգ է կիրառվել: Ավելին՝ մարդասպանը կամ «քիլլերը» դեպքի վայր է եկել պատրաստված՝ խլացուցիչով ինքնաձիգը ձեռքին, որով մի քանի կրակոց է արձակվել տուժողի ուղղությամբ: Եթե դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ Սուրեն Զորոյանի գլխին արձակված կրակոց է եղել, ուրեմն սա կարող է ամրապնդել պատվիրված լինելու վարկածը: Երկրորդ` դեպքի վայրում հանցագործության գործիք զենքը թողնելը «քիլլերի» ձեռագիր է: Երրորդ՝ մի քանի կրակոցների առկայությունը ևս խոսում է սպանելու դիտավորության մասին:

Իսկ ինչը կարող էր դառնալ սպանության պատճառ. մեր աղբյուրների փոխանցմամբ, «Երկաթուղայինների Ռաֆոն», որը մահացավ բանտում և նրա պատմությանը դեռ կանդրադառնանք, երկու որդի ուներ, որոնք իրենց ապրելակերպով բացարձակ տարբերվում են միմյանցից: Նրանցից մեկը կրոնական մի կազմակերպության հետևորդ է՝ հավատացյալ, իսկ մյուսը՝ սպանված Սուրենը, հոր սկզբունքների շարունակողն էր ու չէր էլ հասցրել ամուսնանալ:

Հաշվի առնելով, որ հանցաշխարհում սովորաբար պատժում, սպանում են տնտեսական ազդեցության ոլորտներն ընդլայնելու կամ սխալ խոսքի, պահվածքի համար, հասկանանք, թե դրանցից որը կարող էր լինել շարժառիթը: Մեր ունեցած տեղեկություններով, Սուրենը թաղում ունեցած օբյեկտների թվաքանակով աչքի չի ընկել. ընդամենը մի հացի փուռ ունի, որի մոտ էլ սպանել են նրան: Այլ կերպ ասած՝ տնտեսական հողի վրա՝ օբյեկտները խլելու շարժառիթով սպանությունը (եթե, իհարկե, հացի փռով հետաքրքրվող կամ դրա գործունեությունից տուժող մրցակից չկար) քիչ հավանական է:

Մնում է երկրորդ տարբերակը. թեև Սուրեն Զորոյանին թաղում ճանաչողները դժվարացան ասել՝ նախկինում նա դատված եղել է, թե ոչ, բայց աղոտ հիշում էին, որ վերջին ժամանակաշրջանում ընդհատակ էր անցել. շրջանառվող խոսակցություններից կարելի է ենթադրել, որ 1 կամ 2 տարի առաջ կատարված մի սպանության գործի հետ կապված նա փախուստի մեջ է եղել, իսկ թե ինչ կարգավիճակով է եղել՝ որպես վկա, կասկածյալ, թե մեղադրյալ՝ դժվարացան ասել: Չհաջողվեց նաև պարզել, թե ում սպանության հետ կարող էր կապված լինել նրա փախուստը: Համենայնդեպս, չի բացառվում, որ Սուրեն Զորոյանի սպանությունը կարող է հենց այդ, մեզ անհայտ սպանության վրեժը լինել, քանի որ քրեական աշխարհում նրա հեղինակության տրամաչափը շատ փոքր էր՝ քրեական աշխարհի ազդու որևէ հեղինակության կողմից «պատվիրված» լինելու համար:

Այդուհանդերձ, փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի (սպանություն), 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Ինչ վերաբերում է Սուրեն Զորոյանի հորը՝ հանցաշխարհում հայտնի «Երկաթուղայինների Ռաֆոյի» կենսագրությանը, ապա նրա կյանքի մի դրվագին ու կյանքից հեռանալու հանգամանքներին արժե անդրադառնալ: Ասում են, որ Ռաֆայել Զորոյանը դեռ Արցախյան պատերազմի տարիներին իրենց համայնքում մի գրասենյակ, կազմակերպություն է ունեցել, որը զբաղվել է ազատամարտիկների ջոկատ համալրելու գործունեությամբ: Այդ կազմակերպության անունով դրսից նաև ինչ-որ գումարներ են ստացվել՝ իբր թմրամիջոցների դեմ պայքարի նպատակներով, սակայն հետագայում պարզվել է, որ թմրամիջոցների շրջանառությամբ են զբաղվել: Ռաֆայել Զորոյանը դատապարտվել էր: Իսկ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ դրա պատվիրատուների վերաբերյալ քաղաքական «ռազբոռկաներ» սկսվեցին, դրա վերաբերյալ իրենց մտածածը բարձրաձայն ասողներ գտնվեցին, քրեակատարողական վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը հայտնվեց ամբաստանյալի աթոռին, իսկ Ռաֆայել Զորոյանը, ի թիվս այլոց, տուժողի կարգավիճակում: Դա 2002 թվականն էր: Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներից մեկի էությունն այն էր, որ Մ. Սաղաթելյանը, հանդիսանալով ՀՀ ՆԳՆ ՔՊԻ վարչության պետ, 1994թ. նոյեմբերի 9-ին Գորիսի բանտ ուղեկցվող կալանավորներ Վալերի Դորոգոնովին և Ռաֆայել Զորոյանին կալանավորներ ուղեկցող մեքենայի մեջ դաժանորեն ծեծել էր, որի արդյունքում սկզբում աջ ձեռքի նախաբազկի կոտրվածքի, իսկ հետագայում թոքերի երկկողմանի բորբոքման հետևանքով Ռ. Զորոյանը նոյեմբերի 13-ին կալանավայրում մահացել էր: Դեռ այն ժամանակ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ կալանավայրում պատժելի արարք թույլ տալու համար նրանց տեղափոխելիս էին եղել բանտային ավելի խիստ ռեժիմ ունեցող «Գորիս» ՔԿՀ: Կալանավորներից Ռ. Զորոյանը (հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Ռաֆիկ» մականվամբ), օգտվելով ստեղծված հնարավորությունից և ուղեկցող ոստիկան Կարապետ Թորոսյանի միայնակ հսկողությունից (քանի որ մյուս ուղեկցողները դուրս էին եկել մեքենայից՝ այն հրելու և սառցակալած վերելքը հաղթահարելու համար), խաբեությամբ վանդակաճաղի դուռը բացել էր տվել: Բայց երբ միայնակ ուղեկցողը գլխի էր ընկել կալանավորների՝ փախուստի մտադրության մասին, կրկին փորձել էր վանդակապատ դուռը փակել, որի հետևանքով Ռ. Զորոյանի ձեռքը մնալով դռան տակ կոտրվել էր: Այդ նույն ժամանակ մնացած կալանավորների միջամտությամբ Ռ. Զորոյանին և մյուսներին հաջողվել էր վիրավորել ուղեկցողին և նրա ինքնաձիգը խլելով փախուստի փորձ անել: Այդ ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ ուղեկցողներից մեկը՝ վարորդ, երեք երեխաների հայր, 32 տարեկան լեյտենանտ Արսեն Մելիքյանը սպանվել էր: Ինչ վերաբերում է Ռ. Զորոյանի թոքերի երկկողմանի բորբոքման հետևանքով մահանալուն, ապա նրանք փախուստի դիմելով, հրազենի գործադրմամբ ու սպառնալիքներով մի քանի ավտոմեքենա էին խլել, դրանցում եղած ուղևորներին թողել սառնամանիքին, սակայն ավտոմեքենայով փախուստ կատարելն էլ Զորոյանին չէր փրկել. նա մոտ 2 օր մնացել էր դրսում, որի հետևանքով էլ թոքերի երկկողմանի բորբոքում էր սկսվել և դրանից առաջացած օրգանիզմի ինտոկսիկացիայի պատճառով նա մահացել էր:

Իսկ մինչ այդ, դատապարտյալ Ռ. Զորոյանը, իր հետ նույն խցում գտնվող 21 տարեկան Անանիա Ասատրյանից պահանջել էր, որ խցի «լավ տղեքի» հաց ուտելու ժամանակ ճանճերին քշի, և երբ վերջինս լավ չէր կատարել այդ պահանջը, Զորոյանը նրան դաժան ծեծի ենթարկելով սպանել էր… Հիմա Զորոյանի որդին էլ այդ 21-ամյա Ասատրյանի ճակատագրին արժանացավ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում