Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Ղարաբաղի հնարավորությունը

Մինչ Հայաստանում քաղաքական գարնան վերջին ակտն է կատարվում՝ կառավարության ծրագիրն է քննարկվում, Լեռնային Ղարաբաղում Հայաստանի համար բավական աննկատ ծավալվում է նախագահական ընտրարշավը, որում գործող նախագահ Բակո Սահակյանի հիմնական մրցակից է դիտվում ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Վիտալի Բալասանյանը:

Առաջին հայացքից թվում է, թե Ղարաբաղում նախագահի ընտրությունը դադարել է լինել կարևոր իրադարձություն՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանը բոլոր առումներով իրենով փոխարինել է Ղարաբաղը, և այլևս որևէ նշանակություն չունի, թե ինչ է այնտեղ կատարվում: Միևնույն ժամանակ, մենք միջազգային ասպարեզում տեսնում ենք դրա հետևանքները: Միջազգային կառույցները ավելի ու ավելի հաճախ են անցանկալի փաստաթղթեր ընդունում Ղարաբաղի հարցի վերաբերյալ՝ հայկական կողմի համար անցանկալի, իսկ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների զեկույցներում էլ սովորաբար Ադրբեջանից ավելի առաջ դասվող Ղարաբաղը իր ազատության մակարդակով հավասարեցվել է Ադրբեջանին և արդեն որերորդ տարին, օրինակ, «Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության զեկույցներում համարվում է անազատ:

Մեզ թվում է, որ այս ամենը ոչ մի նշանակություն չունի, մինչդեռ չճանաչված Ղարաբաղի համար շատ էական է ոչ կառավարական կազմակերպությունների ճակատում Ադրբեջանից առաջ լինելը, քանի որ դա մեծ հնարավորություն է միջազգային ասպարեզում բարենպաստ ֆոնի համար: Այդ տեսանկյունից Ղարաբաղի սուբյեկտությունն ունի մեծ նշանակություն, եթե, իհարկե, ԼՂՀ-ում այդ սուբյեկտության կարիքը զգում են, եթե մտածում են այդ մասին:

Դատելով Բակո Սահակյանի առաջին ընտրությունից, որտեղ դրվեց, այսպես ասած, միասնականության մի գաղափար, որն իրականում միատարրության, միագույն տարածության բանաձև էր, Ղարաբաղի «էլիտայում» սուբյեկտության խնդիր բացարձակապես չկա: Դրա վկայությունն էր, օրինակ, այն, որ չճանաչված, միջազգային ճանաչման էական խնդիր ունեցող պետությունը երկար ժամանակ թափուր էր թողել արտգործնախարարի պաշտոնը, այն բանից հեո, երբ նախկին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ և թողեց պաշտոնը ԼՂՀ-ում: Սակայն եթե «էլիտայի» մասով ամեն ինչ հասկանալի է, և այն գերադասում է սուբյեկտության գլխացավի փոխարեն վայելել Հայաստանի կցորդի կարգավիճակն ու դրանից բխող բիզնես-շահերը, ապա Ղարաբաղի հասարակության մասով հարցը մնում է բաց: Այդ հասարակության փոքր շրջանակներ շարունակում են երկրի սուբյեկտության համար պայքարի փորձերը: Սակայն ակնհայտ է, որ այդ ջանքերը բավարար չեն ու նաև շատ դեպքերում խիստ հարաբերական են: Բայց որ Ղարաբաղը պետք է դուրս գա միատարր ու միագույն ուղեգծից և այնտեղ պետք է արմատավորվի սուբյեկտության անհրաժեշտության գաղափարը՝ կարծես թե միարժեք է:

Ղարաբաղը չպետք է փակել աշխարհի առաջ, չպետք է մեկուսացնել աշխարհից տարբեր դավադրապաշտական մոտեցումներով, որոնք ընդամենը «էլիտայի» անվտանգության հարց են լուծում, իսկ Ղարաբաղը որպես չճանաչված պետություն դարձնում են առավել խոցելի թե միջազգային պաշտոնական, թե ոչ կառավարական մակարդակներում: Մեկուսացումը, թեկուզ և ոչ կոմունիկացիոն, այլ աշխարհայացքային, թուլացնում է Ղարաբաղը, թուլացնում է Ղարաբաղի ժողովրդին:

Նախագահի ընտրությանը մնացել է մոտ մեկ ամիս: Այդ ընտրությունը հնարավորություն է: Չնայած որոշակի փորձերին, մրցակցություն առաջ բերելու ջանքերին՝ առայժմ, սակայն, որևէ քիչ թե շատ ծանրակշիռ հիմք չկա՝ կարծելու, որ այդ ընտրությունն ու դրանից հետո ընկած ժամանակահատվածը որևէ դեպքում կդասավորվեն այնպես, որ Ղարաբաղում տեղի կունենա էական փոփոխություն, և միագույն ու միատարր միջավայրը կվերածվի մրցակցային ասպարեզի, որը թույլ կտա ղարաբաղյան մտավոր և հոգևոր պոտենցիալն օգտագործելու առավել արդյունավետ և միջազգային ասպարեզում էապես փոխելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տրամաբանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում