Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Եթե հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն ավելի սրվի՝ ՌԴ-ն կարող է Վրաստանից միջանցք պահանջել. Պավել Ֆելգենգաուեր

Ռուսական Новая Газета թերթում հրապարակվել է լրագրող ու ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերի «Ցանկանո՞ւմ են ռուսները փոքրիկ հաղթական պատերազմ – ինչո՞ւ է Ռուսաստանն ուժեղացնում Հյուսիսային Կովկասում գտնվող իր ռազմական խմբավորումը» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Նախորդ տարվա դեկտեմբերից աճող հոսքով պաշտոնական փաստաթղթեր են ստացվում Հյուսիսային Կովկասում գտնվող Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորքերի տենդագին վերազինման մասին: ՀՌՕ-ի զորքերը կապի ժամանակակից միջոցներով ու ժամանակակից զրահատեխնիկայով հագեցած են 65-70 տոկոսով:

Ավիացիայի պարագայում այդ ցուցանիշը հավասար է գրեթե 100 տոկոսի, մինչդեռ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի զինված ուժերը ներկայումս ժամանակակից տեխնիկայով հագեցած են 16 տոկոսով: Ինչ վերաբերում է Կասպից և Սև ծովերի ափերին ընկած բազաներին, ապա դրանք շատ ավելի ուժեղ են պաշտպանված, քան, ասենք, Կամչատկայում գտնվող նորագույն ռազմավարական միջուկային սուզանավերի բազան:

Իր երդման արարողությունից հետո նախագահ Վլադիմիր Պուտինի այցելած առաջին զորամասը եղավ հենց ՀՌՕ-ն՝ Կրասնոդարի երկրամասի Կորենովսկ քաղաքում գտնվող 393-րդ ավիաբազա, ուր փորձարկեց բանակային նորագույն ավիատեխնիկա և խորհրդաժողով անցկացրեց ռազմաօդային ուժերի վերազինման մասին:

Գործնականում, այդ ամենի հետ մեկտեղ, Ռուսաստանի գլխավոր շտաբն ու ԱԳՆ-ը հայտարարեցին «վրացական ռևանշիզմի» մասին, այսինքն՝ Թբիլիսիին մեղադրեցին նոր պատերազմ սանձազերծելու նախապատրաստման, իսկ Արևմուտքին՝ «պոտենցիալ ագրեսորին» հովանավորելու մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում ասվում էր, որ «ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները վերստին հնչեղ հայտարարություններ են հնչեցնում՝ հաջակցություն Միխեիլ Սաակաշվիլի՝ դրանով իսկ կրկնելով իրենց քարոզչության այն կեղծ թեզիսները, թե Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանը»:

Այս ամենին զուգահեռ՝ կտրուկ սրվեց իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս՝ հայ-ադրբեջանական շփման գծում: Տարբեր աղբյուրների համաձայն՝ այդ մարտերում զոհվեց 10-30 մարդ: Քանի որ 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրով հաստատված չեն չեզոք դիտորդների մշտական առկայություն կամ ապառազմականացված գոտիներ, կողմերը տեղի ունեցած միջադեպերի մեջ սկսեցին մեղադրել միմյանց, և շատ դժվար է ճշտել, թե նրանցից որ մեկն է իրավացի:

Բացի այդ, այս տարի (տարեվերջին) լրանում է դեռևս խորհրդային ժամանակներում Գաբալայում կառուցված ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալության ժամկետը: Բաքուն արդեն իսկ Մոսկվայից պահանջել է դրա վարձավճարը 7 միլիոն դոլարից դարձնել 300 միլիոն դոլար, որով և հարուցել է Մոսկվայի խիստ դժգոհությունը:

Ի պատասխան՝ Հայաստանը Ռուսաստանին առաջարկեց անվճար հիմունքներով նոր ՌՏԿ տեղակայել իր տարածքում: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ձգտում են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց կողմ թեքել Ռուսաստանին՝ այդ նպատակով գործի դնելով նաև այդ երկրում իրենց համայնքների ունեցած ազդեցությունը:

Հայաստանի դեպքում դա ավելի լավ է հաջողվում. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և նրա տարածքում գտնվում է ռուսական ռազմաբազա՝ զինծառայողներով ու ավիացիայով (ներկայումս նշվում է, թե մինչև տարեվերջ այդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների թիվը պետք է կրկնակի ավելացվի.- 1in.am):

Սակայն խնդիրն այն է, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև գոյություն չունի ցամաքային ռազմական տարանցում ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի տարածքով, ինչը երկարատև պլանում կատարելապես անընդունելի է Մոսկվայի համար (2011 թվականի ապրիլի 19-ին Վրաստանի խորհրդարանը միաձայն որոշում ընդունեց չեղյալ հայտարարել ռուսաստանյան ռազմակայանների անձնակազմի և ռազմական բեռների` Վրաստանի տարածքով փոխադրման մասին 2006 թվականին կնքված համաձայնագիրը.- 1in.am):

Եթե իրավիճակն ավելի սրվի հայ-ադրբեջանական սահմանին, ապա Ռուսաստանը լիովին կարող է Վրաստանից միջանցք պահանջել՝ դեպի Հայաստան համալրումներ ուղարկելու համար, և գործնականում անխուսափելի մերժում ստանալու դեպքում առանց վրացական կողմի համաձայնության, առաջ շարժվել դաշնակցային պարտքը կատարելու ուղղությամբ:

Վրաստանի մոտ գտնվող ՀՌՕ-ի ավիաբազաները, զորքերը, սպառազինությունն ու դաշտային պահեստները, կարծես թե, արդեն իսկ գտնվում են պատրաստ վիճակում: Վրացի զինվորականներից որևէ անակնկալ չի սպասվում: Կարծես ինչ-որ մեկին թվում է, թե կարելի է մեկ հարվածով մաքրել Վրաստանում ամերիկյան ազդեցությունն ու ՆԱՏՕ-ին նրա անդամակցությունը, Հայաստանն առավել ամուր կկապվի Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը ոչ մի տեղ չի փախչի:

Փոխարենը, Կասպյան ավազանից գնացող գազամուղերն ու նավթամուղերը կհայտնվեն հուսալի վերահսկողության ներքո, իսկ Ղարաբաղ կմտնեն ռուս խաղաղապահները՝ հաստատելով նոր status quo, Մոսկվայում անձնական իշխանության ռեժիմը կամրապնդվի, իսկ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ թող իր ուզածի չափ զբաղվի Սիրիայի ու Իրանի հարցերով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում