Wednesday, 08 05 2024
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից

էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Սոկա Գակայ» շարժման ներկայացուցիչներին

Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ճապոնական «Սոկա Գակայ» շարժման փոխնախագահ Կենյի Յոշիգոյին և ներկայացուցիչ Էյչի Օուչիին, որոնք Հայաստան են ժամանել շարժման երկարամյա նախագահ Դայսակու Իկեդայի լուսանկարների ցուցահանդեսի բացման կապակցությամբ:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը շեշտել է, որ ճապոնական ժողովրդի ձեռքբերումները և նրա ներդրումը մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ անգնահատելի են, և որ հայ ժողովուրդը երախտապարտ է Ճապոնիային՝ Հայաստանի զարգացման տարբեր ոլորտներում ցուցաբերած աջակցության համար:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ հայկական պատվիրակությունը ամենաջերմ հիշողություններն ունի Ճապոնիա ՀՀ նախագահի պաշտոնական այցելության շրջանակներում «Սոկա» համալսարանի ուսանողների, դասախոսների հետ հանդիպումից, եւ ՀՀ Նախագահին համալսարանի պատվավոր դոկտորի աստիճանի շնորհման հանդիսավոր արարողությունից:

«Սոկա Գակայ»-ի փոխնախագահ Կենյի Յոշիգոյին նշել է, որ շատ ուրախ է լինել Հայաստանում և շնորհակալ է ջերմ հյուրընկալության համար: Պարոն Յոշիգոյը հիշատակել է, որ իրենց համար մեծ իրադարձություն էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը և ելույթը Սոկայի համալսարանում, և պատիվ՝ շնորհել նրան համալսարանի պատվավոր դոկտորի աստիճանը: «Սոկա Գակայ»-ի փոխնախագահը հավելել է, որ շարժման հիմնական նպատակներն են հանդիսանում կրթության որպես բարձրագույն արժեքի, գիտական առաջընթացի, մշակութային փոխանակման և կայուն զարգացման խրախուսումը ամբողջ աշխարհում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ճապոնական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում