Saturday, 18 07 2026
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ

Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հունիսի 15-ը` Հայաստանի պետական խորհրդանիշների օր» թեմայի շուրջ «Հենարան» ակումբում խոսեցին «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գործադիր տնօրեն Պավել Սարգսյանը, Դաշնակցության պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը և Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը:

Դաշնակցության պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանի խոսքով` մենք ոչ թե պետք է հարգենք, այլ սիրենք մեր դրոշը, զինանշանն ու օրհներգը: Նա ցավով նշեց, որ շատերը չգիտեն մեր օրհներգը, և պետք է լուրջ աշխատանք տանել այս ուղղությամբ:

Ինչպես նշեց ասուլիսի մյուս բանախոս` «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գործադիր տնօրեն Պավել Սարգսյանը, իրենք անցկացրել են հարցումներ, և մինչև 25 տարեկան երիտասարդները գիտեն օրհներգը` շնորհիվ տարվող աշխատանքների, սակայն 25-ից բարձր տարիք ունեցողները գրեթե անտեղյակ են:

«Մենք հարց ենք բարձրացրել, որ խորհրդանիշների օրը ամրագրվի ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև` աշխատանք տարվի, որպեսզի ճիշտ չափսերի դրոշներ ծածանվեն տարբեր հիմնարկներում, հասարակությունը սովորի մեր հիմնը»,- ասաց նա:

Խոսելով դրոշի, զինանշանի բնօրինակի մասին` տիկին Ամսեյանն ասաց, որ դրոշի բնօրինակներից մեկը պահվում է իրենց թանգարանում, իսկ զինանշանի բնօրինակը հավանաբար ոչնչացվել է, որովհետև եղել է Առաջին հանրապետության կառավարության շենքի ճակատին, իսկ դա պահելը գրեթե անհնար էր: Նա ասաց նաև, որ պահպանվում է մի դրոշ (ոչ եռագույն), որի վրա ասեղնագործած է` Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի:

«Ժողովուրդը սիրել է մեր օրհներգը, դրանից պատառիկներ է ասեղնագործել տարբեր դրոշների վրա: Դրոշն ու օրհներգը սրբություն են, որը այսօր պետք է պահենք ու սիրենք»,- նշեց նա:

Պետական խորհրդանիշներին նվիրված` այսօր, ժամը 17.35-ին, Մատենադարանից դեպի Ֆրանսիական հրապարակ կշարժվեն 5500 երիտասարդներ, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները: Քայլերթը կշարունակվի դեպի Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, ՀՀ հրապարակ, որտեղ տեղի կունենա 25 րոպեանոց միջոցառում: Իսկ 19.35-ին «ՍՈւ 25» երեք ինքնաթիռներ կթռչեն ամբողջ Մաշտոցի պողոտայի երկայնքով և իրենց հետևից եռագույն ծուխ կթողնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում