Sunday, 12 07 2026
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Մալաթիա-Սեբաստիան համալրվել է ևս մի քանի բարեկարգ բակերով

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակեր:

Կուրղինյան 7 շենքի բնակիչների հավաստմամբ համալիր բարեկարգված բակը անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ:

Քաղաքապետը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

Բակի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել:
Երևանի քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը:

Անդրանիկի 114,118, ինչպես նաև Շերամի 83,85, շենքերի բակում ևս օրը տոնական ու սպասված էր: Այստեղ էլ հանդիսավորությամբ բնակիչներին են հանձնվել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ֆուտբոլի փոքր խաղադաշտով կահավորված ու արտաքին լուսավորությամբ ապահովված մի շարք բակեր:

Հատկանշական է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էլ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին և շահագործման հանձնված բոլոր նոր բակային տարածքները հիմնականում կառուցվել են նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում:

Նորակառույց բակային տարածքներում, որպես պարտադիր պայման առանձնակի ուշադրություն է դարձվել նաև կանաչ գոտիների ստեղծմանը, ինչի համար տարածքներն ապահովվել են նաև ոռոգման նոր համակարգով:

Րաֆֆու 45,47 և 49 շենքերի բակում Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև կազմակերպված ծառատունկին:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բակերի բարեկարգման
աշխատանքներն իրականացվել են, ինչպես համայնքային միջոցների հաշվին, այնպես էլ մասնավոր ներդրողների մասնակցությամբ, ինչը ևս քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է:
Զրուցելով բնակիչների հետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական և հետևողականորեն իրականացվելու է բոլոր վարչական շրջաններում.

«2012թ.-ին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մենք լայն թափով սկսեցինք բակերի բարեկարգման աշխատանքները, ինչի արդյունքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արդեն որոշ բակեր հանձնեցինք բնակիչների տնօրինմանը: Շնորհավորելով Մասլաթիա-Սեբաստիայի բոլոր բնակիչներին, վստահեցնում եմ, որ այս աշխատանքները լինելու են շարունակական ու մի քանի տարիների ընթացքում ամբողջ Երևան քաղաքում կբարեկարգենք բոլոր բակերն ու կհանձնենք բնակիչներին»,-նշել է քաղաքապետը:

Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ:

Անդրադառնալով բնակչության կողմից բարձրացված խնդիրներին, Տարոն Մարգարյանը կարևորել է հատկապես վերելակային տնտեսության արդիականացման խնդիրը. «21-րդ դարում ուղղակի անթույլատրելի է չաշխատող վերելակը բազմաբնակարան շենքում: Մայրաքաղաքի վերելակային տնտեսությունն արդիականացման կարիք ունի և պահանջում է համալիր մոտեցում: Խնդրին համակարգված լուծում տալու համար քաղաքապետարանն այսօր ներդրումային միջոցներ ներգրավելու ծրագրեր է մշակում վերելակային տնտեսության կառավարումը մասնավոր ներդրողների միջոցով իրականացնելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հորդորել է նաև հետևողական ուշադրության կենտրոնում պահել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, շեշտելով, որ այդ մասով եկամուտների աճն իր հերթին կարող է լրացուցիչ հնարավորություն ընձեռել քաղաքային ծրագրերի հետ մեկտեղ ավելացնելու իրականացվող բարեկարգման աշխատանքների ծավալները:

«Ժամանակին զուգընթաց ավելանում են նաև բնակչության պահանջները, ինչն էլ մեզ պարտավորեցնում է վերանայել մոտեցումներն ու համայնքային բյուջեին զուգահեռ, ներգրավել նաև ներդրումային միջոցներ ու հարմարավետ ապրելակերպ ապահովել երևանցիների համար»,-շեշտել է Տարոն Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում