Wednesday, 08 05 2024
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից

1993թ. այս օրը զոհվեց ՀՀ ազգային հերոս, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Մոնթեն. (պատմություն)

1993թ. այս օրը Աղդամին հարակից Մարզիլի գյուղի մոտ զոհվեցին ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, ՀՀ ազգային հերոս, ուրարտագետ, Հայ դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթեն և նրա զինակից Սարիբեկը:

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզվի: Իր ողջ գիտակից կյանքում պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման համար: 1980թ. անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը:

1981թ. նրա մասնակցությամբ կազմակերպվել է հայտնի «Վան» գործողությունը, որը ԱՍԱԼԱ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին: 1981թ. նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի «Օռլի» օդանավակայանում Մոնթեն ձերբակալվել է կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով, դատապարտվել նախ` 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշել է վտարել նրան Ֆրանսիայից:

Մոնթեն բանտից դուրս է եկել 1989թ. հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո եկել Հայաստան,որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Ընդունելով Ավո կեղծանունը` 1991թ. սեպտեմբերին մեկնեց Արցախ:

1992թ. Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահել բնակչության սերն ու հարգանքը,իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է նաև Քարվաճառը:

1993թ. հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝ մոտենում են,սակայն պարզվում է` ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը:

Հետմահու Մոնթեն արժանացել է Ազգային հերոսի կոչման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում