Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը վավերացնելու է Եվրամիության հետ միացյալ օդային տարածության մասին համաձայնագիրը:
Վրաստանի կառավարության խորհրդարանական քարտուղար Գիա Խուրոշվիլին ասել է, որ վավերացումից հետո վրացական ավիաընկերությունների համար բաց կլինեն ԵՄ բոլոր օդանավակայանները: Վրաստանն իր հերթին պետք է իր օդային օրենսդրությունը համապատախանեցնի եվրոպական չափանիշներին:
Եվրամիությունը Վրաստանի հետ այս համաձայնությունը ձևակերպել է անցած տարի: