Friday, 31 05 2024
Մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված գեղաթերթիկ ու նամականիշը
00:45
Բայդենը գաղտնի թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ռուսական ալիքի վտարումը կարճ տևեց
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել
Վաղը գնալու ենք հաստատություններից մեկը, բայց չեմ ասի՝ որը. սյուրպրիզ է. Գալստանյան
Սև օպեր եմ բերելու ձեր գլխին. սրբազանը շարունակում է սպառնալ
Բերման է ենթարկվել «Արմավիրի» ԲԿ-ի փոխտնօրենը և շտապօգնության պետը
Սերժ Սարգսյանի խնամուց պահանջում են բնակարաններ, 21 հատ ոսկու ձուլակտոր, 1 մլրդ դրամ և այլն
Բալետային հրավառություն՝ Երևանում
Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա, ով մահացել է
ՀՀ ինքնիշխանության համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակը
Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն ավտոտրանսպորտի համար փակ կլինի
Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում
Սրբազանը սպառնում է. ձերբակալել են նրա անվտանգությունն ապահովող անձին
Զելենսկին ակնկալում է, բայց Ալիեւը կմասնակցի՞ ուկրաինական Խաղաղության խորհրդաժողովին
Աղետալի կլինի Հայաստանի համար, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն միջազգային ատյաններից
Մանր վնասատուները՝ Երևանի փողոցներում
Չտեսնված բան է՝ ցուցարարը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանի նկատմամբ. բռնությունը երկու կողմից է
Գալստանյանի թևավոր աջակիցը
ՆԳՆ-ն դիմել է ԵՄ-ին ու ՄԱԿ գրասենյակին
Զախարովան՝ Կովկասում տրանսպորտային ուղիների մասին
Տեղադրվել է Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը
21:30
Բնակարանների վաճառքը Բաթումիում նվազել է
21:20
Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը
21:10
Հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Վրաստանում չի լինի «մայդան». իսկ ի՞նչ կլինի
Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները

Ոռոգման խնդիրներին նվիրված խորհրդակցություն` ՏԿՆ-ում

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ այսօր Տարածքային կառավարման նախարարությունում տեղի է ունեցել խոհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետներ, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ և Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնումե ն, որ քննարկվել են անխափան ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Հաշվի առնելով, որ տարին սակավաջուր է, Ա. Գևորգյանը ՋՕԸ ղեկավարներին առաջին հերթին հորդորել է առավելագույնս կազմակերպված ջրամատակարարում իրականացնել և գյուղացիական տնտեսություններին ջուրը խնայողաբար մատակարարել ` միաժամանակ բավարարելով պահանջարկը: «Ցանկանում եմ վստահեցնել, որ թե կառավարության պատասխանատուները, թե ՋՕԸ ղեկավարներն ամեն ինչ կանեն` գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ քանակությամբ ջուր մատակարարելու համար: Ջրամատակարարումը պետք է իրականացվի առավելագույնս կազմակերպված»,- ընդգծել է Ա. Գևորգյանը` չբացառելով, որ կարող են նաև ռեժիմային փոփոխություններ լինել և որոշ համայնքներում անցնեն գիշերային ոռոգման:

Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է այս տարի ջրամբարներում կուտակված ջրի ծավալների վրա. մասնավորապես` այս պահի դրությամբ Ախուրյանի ջրամբարում կուտակվել է 437 մլն խմ ջուր` նախորդ տարվա համեմատ 100 մլն խմ-ով պակաս, Ազատի ջրամբարում` 63 մլն խմ` անցած տարվա 70 մլն խմ-ի դիմաց, Ապարանի ջրամբարում` 33 մլն խմ ` նախորդ տարվա 90 մլն խմ-ի դիմաց: Ընդ որում, Ապարանի ջրամբարի ջուրն օգտագործվելու է միայն տարածաշրջանի գյուղերի խնձորի այգիների ոռոգման համար և այլ նպատակով չի տրվելու: Այս տարի ավելի շուտ` մայիսի 2-ից է սկսվել Սևանից ջրառը, մինչդեռ սովորաբար լճից ոռոգման նպատակով ջուր վերցվում էր հունիսի կեսերից: Ըստ Ա. Գևորգյանի` ջրի նույն պահանջարկի պահպանման պարագայում Սևանից լրացուցիչ քանակություն վերցնելու անհրաժեշտություն կառաջանա: Այդ իսկ պատճառով ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է հանդես գալ Սևանից ջրբացթողումը 2012թ-ին մինչև 320 մլն խմ դարձնելու առաջարկով:

Ա. Գևորգյանը առանձնահատուկ կարևորել է նաև համակարգի անխափան գործունեության ապահովումը: Նա մասնավորպես ընդգծել է ձևավորված հասույթների դիմաց գանձումների ամբողջական ապահովումը, ինչը թույլ կտա խուսափել այլ ենթակառուցվածքների, մասնավորապես, էներգահամակարգի հետ կապված հնարավոր խնդիրներից: Նշվել է, որ թեև հավաքագրումների այս տարվա ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 100 մլն դրամով ավելի է, սակայն դա հասույթի ընդամենը 39 տոկոսն է կազմում: Միաժամանակ Ա. Գևորգյանը ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորել է բացառել ընկերությունների նախահաշիվներում նախատեսված ծախսերի ավելացումը:

Համակարգի արդյունավետ գործունեությունը Ա. Գևորգյանը կարևորել է նաև ոլորտում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի շարունակականության տեսանկյունից: Նա նաև տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում ջրամբարային շինարարության ակտիվացման ուղղությամբ` հաշվի առնելով երկրի համար ջրային պաշարների կուտակման կարևորությունը:

ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն իր հերթին ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորել է առաջնային ուշադրություն դարձնել ֆինանսական կայունության և կարգապահության խնդիրներին` շեշտելով, որ համակարգերը պետք է աշխատեն կրեդիտորական պարտավորություններ չձևավորելու սկզբունքով:

Խորհրդակցության ընթացքում իրենց տարածքներում առկա խնդիրները ներկայացրել են նաև ՋՕ ընկերությունների ղեկավարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում