Thursday, 16 05 2024
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել

Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է ընդունելություն

Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) ՀՀ կառավարության կողմից ճանաչված բարձրագույն կարգավիճակով ուսումնական հաստատություն է: Նրա համակարգի մեջ բացի Ճեմարանից մտնում են Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը, Հառիճի ընծայարանը:

Գևորգյան հոգևոր ճեմարան կարող են դիմել ՀՀ և արտասահմանյան երկրների մինչև 21 տարեկան քաղաքացիներ որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Ճեմարանում ուսումն անվճար է. ընդունվածներն ապահովվում են անվճար կացարանով, սննդով, բժշկական օգնությամբ, համազգեստով ու գրենական պիտույքներով:

Նախքան քննությունները դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան հետևյալ նյութերի շուրջ.

1. Սուրբ Գրքի իմացություն,

2. Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,

3. Եկեղեցական փորձառություն,

4. Ինքնաարտահայտվելու կարողություն:

Դիմորդները Ճեմարան ընդունվելու համար հանձնում են քննություններ հետևյալ առարկաներից.

1. Հայոց լեզու (գրավոր, հարցարան),

2. Հայ գրականություն (բանավոր),

3. Հայոց պատմություն (բանավոր),

4. Երաժշտություն (երգեցողություն, լսողական ընդունակություն, ռիթմի զգացողություն),

5. Անգլերեն (ստուգարք):

Դիմումները և ներքոհիշյալ փաստաթղթերը ներկայացվում են Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի (ռեկտորի) անունով.

1. Դիմում,

2. Միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական,

3. Բնութագիր (դպրոցի տնօրենից),

4. Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),

5. Բժշկական վավերացման տեղեկանք (086 ձև),

6. Երկու լուսանկար 3 X 4 չափի,

7. Անձնագրի պատճեն,

8. Ինքնակենսագրություն,

9. Երաշխավորագիր թեմի առաջնորդից կամ շրջանի հոգևոր հովվից,

10. Տեղեկանք բնակավայրից,

11. Մկրտության վկայական:

Փաստաթղթերը անձամբ ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:

Գևորգյան հոգևոր ճեմարանի 2012-2013 ուստարվա քննությունները անց են կացվելու երկու փուլով` հուլիս ամսվա ընթացքում և օգոստոս ամսվա ավարտին:

Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի կիրակիից, մայիսի 20-ից մինչև օգոստոսի 20-ը, ժամը 10-16 (շաբաթ օրը մինչև ժամը 13):

Հասցե` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան: Հեռախոս (010) 517-180, (010) 517-181:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում