Wednesday, 01 05 2024
Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ պայմանավորվածություն․ Փաշինյան
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի առիթ կարող է դառնալ. Փաշինյան
Կարևոր է, որ մենք գործնականում ի ցույց դնենք մեր հավատարմությունը գործընթացին. կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես դա ի ցույց դնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը

Ո՞ր ճանապարհն ընտրեց Մուբարաքը

Արդեն 7-րդ օրն է՝ Եգիպտոսի ողջ տարածքում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք պահանջում են Եգիպտոսի նախագահի հրաժարականը:

Ըստ նախնական տվյալների` ավելի քան 150 մարդ զոհվել է, 4,000-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իշխանությունները գրեթե չեն վերահսկում իրավիճակը։ Նույնիսկ հայտարարված 17-ժամանոց պարետային ժամը չի ազդում եգիպտացիների վրա, քանի որ նրանք, անտեսելով դա, շարունակում են բողոքի ցույցերը Եգիպտոսի գրեթե բոլոր քաղաքներում:

Իրավիճակը չեն շտկել կադրային լուրջ փոփոխությունները, երբ 30 տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը փոխնախագահ նշանակեց Օմար Սուլեյմանին, որը համարվում է Մերձավոր Արևելքում հետախուզության լավագույն մասնագետներից:

Մուբարաքը ցրեց նաև կառավարությունը:

Սակայն այս ամենը գրեթե ազդեցություն չի ունեցել բնակչության վրա, և մարդիկ շարունակում են պահանջել Մուբարաքի հրաժարականը:

Մեր կայքում մենք կանխատեսել էինք, որ, ամեն դեպքում, միայն Մուբարաքի հրաժարականը կարող է հանդարտեցնել իրավիճակը Եգիպտոսում: Ընդ որում, նշել էինք, որ նույնիսկ Մուբարաքի հրաժարականը և Սուլեյմանին նրա փոխարեն նշանակելը չի փոխելու իրավիճակը:

Եգիպտական իշխանությունները կարծես ընտրում են ժողովրդի հետ դիմակայությունը դանդաղորեն սրելու տակտիկան, երբ քաղաքացիները կսկսեն վերադառնալ իրենց տները, իսկ փոքրաթիվ խմբերին հեշտ կլինի «ջարդել»: Համենայդեպս, այս ծրագիրը դեռ չի աշխատում:

Եվ կործանիչները Կահիրեի վրայով թռցնելն ու եգիպտացիներին դրանով վախեցնելը միայն հուսահատության նշաններ են:

Ոստիկանները միայն թալանչիներին են ձերբակալում` այլևս չհակադարձելով ցուցարարներին։ Զինվորականները, բացի գրկախառնվելուց, ցուցարարների դեմ ոչ մի այլ գործողություն չեն իրականացնում:

Որոշ կարծիքների համաձայն էլ, Մուբարաքը փորձում է հարաբերական հանդարտություն հաստատելու միջոցով իշխանությունը փոխանցել իր մերձավորներից մեկին:

Նրանք այստեղ կրկին տեսնում են ԱՄՆ-ի ձեռքը, որը չի ցանկանում կորցնել Եգիպտոսի քաղաքական իշխանության աջակցությունը, որ ուներ Մուբարաքի իշխանության ժամանակ, և փորձում է, Մուբարաքի հետ փոխհամաձայնեցնելով, իշխանության բերել ԱՄՆ-ի հանդեպ լոյալ որևէ թեկնածուի:

Որքանով են այս կանխատեսումներն իրականանալի, և որ սցենարը կաշխատի՝ ցույց կտա մոտ ապագան, քանի որ իրադարձությունները շատ արագ են զարգանում` ժամ առ ժամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում