Wednesday, 08 05 2024
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից

Անբնական մաh` ամերիկյան մաֆիայի կնքահոր համար, քանի որ ողջ-ողջ չգցեցին բետոնխառնիչի մեջ…

Ամերիկյան մաֆիայի գլխավոր գործող անձանցից` Մայեր Լանսկու մահը 1983թ.-ին ցնցեց համաշխարհային մամուլը, քանի որ մաֆիայի հզոր պարագլխի մահը անբնական էր: Անբնական` հանցագործ աշխարհի չափանիշներով:

Նրան խառակիրի չարեցին, շնաձկների կեր չդարձրեցին, ողջ-ողջ չգցեցին բետոնխառնիչի մեջ, մարմինը չքերթեցին կամ այլ եղանակներով տանջամահ չարեցին: Ամերիկյան մաֆիայի պարագլուխը հանդերձյալ աշխարհ ուղևորվեց իր բնական մահով: Նա 81 տարեկան հասակում մահացավ հիվանդության պատճառով, ինչը հանցագործ աշխարհի համար անբնական մահ է: Ինչպես նաև չափից ավելի երկարատև կյանք մաֆիայում գործող օրենքների պարագայում: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ամենամութ գործերի պարագլուխը իր ամբողջ կյանքում բանտում անցկացրել է ընդամենը 90 օր: Նրա մականունը «Շնաձուկ» էր: Այդ մականունը ստացել է այն օրից, երբ բռնել է «Բրյուզեր» մականունով փոքրիկ փրչոտ տիբեթյան շան վզակոթից, ինչը քչերին է հաջողվում կամ առհասարակ չի հաջողվում:

Ամերիկյան մամուլը բազմիցս է անդրադարձել նրա աննախադեպ շնորհին, որով Մայեր Լանսկին կազմակերպված հանցագործությունը փոխադրել է լեգալ դաշտ: Նա հնարել է իրավապահ համակարգին խաբելու տասնյակ ձևեր, հանցագործության հետևանքները վերացնելու հարյուրավոր մեթոդներ: Մինչև նրա գործունեությունը հանցագործ աշխարհի ներկայացուցիչները իրենց ավարը թաքցնում էին բետոնածածկույթների մեջ, իսկ նրա թելադրանքով գողացված հսկայական գումարները ներդրվում էին բանկերում և խոշոր բիզնեսում: Թեև Մայեր Լանսկու ձեռքերը կեղտի ու արյան մեջ էին թաթախված, բայց ամերիկյան մամուլը նրան կոչեց ֆինանսական հանճար:

Եվ ահա, այս հանճարի ծնողները նույնիսկ նրա ծննդյան օրը չգիտեին: Ավելին, Շնաձուկը նույնիսկ դպրոցը չի ավարտել: Նա ծնվել է 1902թ.-ին, բայց ծննդյան օրը ոչ հայրը, ոչ մայրը չեն հիշել: 9-ամյա Մայեր Սուխոմլինսկուն ծնողները Գրոդնո քաղաքից ԱՄՆ են տարել 1911թ.-ին` փորձելով փրկել Ցարական Ռուսաստանում մոլեգնող հրեական ջարդերից: Ներգաղթի ծառայության աշխատակիցը նրա ծննդյան օրը նշում է հուլիսի 4-ը` ԱՄՆ անկախության օրը, պատճառաբանելով, որ միգուցե հայրենասեր դառնա: Տարիներ անց, սակայն, Շնաձուկը փոխեց ազգանունը և դարձավ Լանսկի:

Ընտանիքը բնակություն է հաստատում Իսթ-Սայդի կեղտոտ և խղճուկ թաղամասում: Վեց տարի շարունակ շատ աղքատ են ապրել, նույնիսկ օրերով ուտելու ոչինչ չեն ունեցել, բայց Լանսկուն ծնողները տեղավորում են դպրոց և հպարտանում նրա մաթեմատիկական ունակություններով: Հայրը երազում էր, որ նա ինժեներ դառնա, ընդ որում`տաղանդավոր: Սակայն շուտով Մայերի դպրոցը դառնում է փողոցը` վտանգավոր հանցագործությունների, պոռնկության, դրամաշորթության, հարբերցողության, թմրամոլության, թղթախաղերի կիզակետը: Ինչպես պատմել է Լանսկին, նա ժամերով հետևում էր մեծահասակների թղթախաղին և մտքում մտապահում բոլոր խաղանենգ հնարքները: Առաջին անգամ թղթախաղում նա պարտվում է այն գումարը, որը մայրը տվել էր խանութից ուտելիք գնելու համար:

Մայերի պատմելով, այդ օրն ընդհանրապես չքնեց եղբոր նվվոցի պատճառով, որը քաղցած էր, և երդվեց այլևս չխաղալ մինչև համոզված չլինի, որ կհաղթի: 12 տարեկան հասակում նա արդեն թղթախաղով վաստակած գումար էր տուն բերում: Ավելին, արդեն նույնիսկ մեծահասակներին էր հաղթում: Նա պատմում է, որ ի տարբերություն իր հասկակիցների, մարմնակազմով փոքրիկ էր և նրանց վիրավորանքներին պատասխանում էր քարերով և հայհոյանքներով` գիտակցելով, որ նրանց կարող է հաղթել միայն խելքով: Իսկ խելքը տրվում է ոչ միայն գրքեր կարդալով և գիտական աշխատանքներ գրելով: Բնածին խելքը, որ մարդկանց ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում, շատ հաճախ տարբերվում է գրքերում տեղ գտած գիտական թեզերից, քանի որ կյանքի փորձը ավելին է, քան գեղեցիկ և շատ հաճախ անհասկանալի բառերը: Բայց Լանսկին, բացի բնածին խելքով օժտված լինելուց, անցավ նաև կյանքի դպրոցով, որը պակաս անդրադարձ չթողեց նրա` որպես տղամարդու կոփվելու գործում:

Ինչևէ, հենց այդ փողոցային կռիվների միջոցով էլ դրվում է նրա կյանքի կարիերայի սկիզբը: Փոքրիկ Լանսկին կռիվներից մեկի ժամանակ ծանոթանում է հանցագործ աշխարհի մեկ այլ հեղինակության`Չառլի Լաքիի (Բախտավորի) հետ:

Բախտավորը տարիքով բավական մեծ էր Լանսկուց և անհամեմատ ուժեղ, բայց նրա հետ կռվելիս կռահում է, որ իր դիմաց բավական հզոր կամքի տեր մարդ է կանգնած: Այդ օրվանից մինչև մահ նրանք ընկերներ են դառնում: Տարիների ընթացքում նրանց է միանում նաև Բենջամին Զիգելը, որի արդյունքում եռապետություն է ձևավորվում` ղեկավարելով «Կոզա Նոստրա» մաֆիան: Քչերին է հայտնի նաև, որ Լանսկին է Լաս Վեգասը դարձրել խաղատների քաղաք և անխնա ոչնչացրել բոլոր այն հեղինակություններին, ովքեր ցանկացել են ձեռք գցել այդ և շրջակա քաղաքների խաղային բիզնեսը: Նա խաղատների բիզնեսը տարծում է ամբողջ աշխարհում։ Իսկ դերասանական տաղանդի շնորհիվ հաջողել է միշտ դուրս պրծնել իրավապահների ձեռքից։ Նրա մասին հազարավոր գրքեր են գրվել, սակայն նրա կյանքն այնքան հախուռն է անցել և այնքան հարուստ է, որ դեռ բազմաթիվ չհրատարակված պատմություններ կան, որոնք հետագայում գրքի թեմա կդառնան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում