Tuesday, 30 04 2024
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել

Հայկ Բաբուխանյանի պատիվն ու Էդիկ Անդրեասյանի պատասխանատվությունը. վերաքննիչը որոշում կկայացնի

Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության մասին պահանջն ընդդեմ report.am-ի և լրագրող Էդիկ Անդրեասյանի, ինչպես հայտնի է, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր, իսկ այսօր, ահա, ՀՀ վերաքննիչ դատարանում քննվեց Հայկ Բաբուխանյանի և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բողոքը` առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հայցվորն իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավ արատավորելու համար 6 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում, իսկ այսօրվա նիստում կողմերը վերջնականապես ճշտեցին իրենց դիրքորոշումները և հստակեցրին, որ այս պարագայում հաշտությունը կողմերի միջև հնարավոր չէ: Ըստ այդմ` հայցվորը կարծում է, որ «Իրավունքի» Իրավունքը Հայկ Բաբուխանյանի թրի ծայրին է» վերնագրով report.am-ում տպագրված հոդվածն ամբողջովին պարունակում է վիրավորանք և զրպարտություն իր հասցեին, քանի որ տպագրված հոդվածում ստույգ փաստեր չեն և չեն համապատասխանում իրականությանը. հեղինակի կողմից չկա ոչ մի հիմնավորում, որը համապատասխաներ իրականությանը:

Հայկ Բաբուխանյանը վիրավորվել է և զրպարտություն է համարում է հոդվածում տեղ գտած արտահայտությունները. «Ի՞նչ կարող ես անել՝ մարդն աճում է աչքի առաջ՝ իր որակներով առաջ անցնում բոլորից, ում հաջողվել է կյանքում գեթ մեկ անգամ կուսակցություն քանդել», «Ժողովրդական հին խոսք կա՝ եթե նայելով սովորեին, ապա ղասաբի շունը վաղու՜ց ղասաբ էր դարձել: Հայկ Բաբուխանյանն այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ», «Իսկ թե ինչ կապ ունեն փիղը, դրա թրիքը և ճանճը Հայկ Բաբուխանյանի, նրա առաջնորդությամբ գործող ՍԻՄ-ի, «Իրավունքի» և Հ. Օրդունյանի հետ, կարող եք իմանալ վերջիններիս ջահելության օրերի մամուլը թերթելով..»:

Վերը նշվածից հայցվորը հետևություն է արել, որ հրապարակայնորեն ակնհայտ կերպով արատավորվել է իր պատիվը և արժանապատվությունը: Հայցվորը ներկայացրել է նաև նույն հոդվածի տակ տեղ գտած անստորագիր մեկնաբանությունները, որոնց համար ևս պատասխանողի պատասխանատվություն է պահանջում: Դրանք են. «Այդ փառամոլը իր նպատակին հասնելու համար ոչ մի բանի առաջ չի կանգնի. նա իր շեֆին արանքից հանեց, գրավեց իր տեղը, ընդդիմադիր կուսակցությունները փակելու կոչերով մտավ Սերժի աչքը, հիմա էլ ուզում է ցույց տալ, որ Ռուբեն Հայրապետյանից և Սամվել Ալեքսանյանից ոչնչով պակաս չէ, որ ինքն էլ իբր արժանապատվություն ունի, ինչն էլ լավ գիտի իր գինը՝ 2 միլիոն դրամ»…«Ծո մի հատ ըդոր աշե, չի էլ ամչնա սողունը»… «Հայկուշը էս անգամ թքեց փայտիկին» և այլն:

Նշենք, որ բողոքաբեր կողմը համոզված է, որ դատարանը թույլ է տվել մի շարք նյութական և դատավարական նորմերի խախտումներ, իսկ պատասխանող կողմը բողոքի համար ծանրակշիռ և հիմնավոր փաստարկ չի տեսնում:
Վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի մայիսի 31-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում