Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Չհասկացվածության ճաղեր

Հայաստանում ամեն մի տոնական օր վերածվում է կենացների և պաթետիկ ճառերի շքերթի: Հայաստանյան «էլիտան», որ նույնիսկ աշխատանքային օրերին ռեստորաններից դուրս գալու ցանկություն չունի, ամեն ինչ անում է տոնական օրերին գոնե ամբողջ երկրով մեկ ռեստորանային մթնոլորտը տարածելու համար:

Սա հնարավորություն է տալիս փորձել համընդհանուր խրախճանքի մեջ մոռացության տալ ժանտախտը: Մինչդեռ դրա ծավալները երկրում այնքան են ահագնացել, որ տոները հասարակությանն ավելի շատ հենց ժանտախտի մասին են հիշեցնում, քան խրախճանքի առիթ տալիս: Ու ինչքան փորձ է արվում խրախճանք փաթաթել հասարակության վզին՝ փոխանակ ժանտախտի դեմ պայքարելու, այնքան տարածվում է հենց ժանտախտը:

Սրանից է, որ Հայաստանում ամեն ինչ խառնվել է իրար, վերացել է գրեթե ամեն ինչի սահմանը: Հայաստանում այսօր մի իրավիճակ է, որը, երբ փորձում ես ենթարկել քիչ թե շատ խորքային դիտարկման, արձանագրում ես, որ Հայաստանում որևէ հարցի վերաբերյալ խորքային բանավեճը բացակայում է: Կա հասարակության մի շերտ, որն ասելիք ունի, որը միտք ունի, որն ունի արժեքային առաջնահերթություններ, պատկերացումներ, որն ունի գաղափարներ և հարցադրումներ, բայց այդ շերտը կանգնած է պատի դիմաց:

Այդ շերտը խոսում է, քննարկում է, բանավիճում է հարցերը պատի հետ: Ինքն իր մեջ էլ քննարկումներ ծավալում է, սակայն խնդիրն այն է, որ արժեքային, առանցքային, հենքային իմաստով այդ շերտում տարաձայնություններ չկան: Կան տարբեր մոտեցումներ անձերի, քաղաքական գաղափարախոսությունների, մեթոդների, տակտիկական մտահղացումների և այլնի մասին, բայց հենքային առումով այդ շերտը միասնական է և ակնկալում է իրավական հասարակության, սահմանադրական պետության կառուցում:

Դրա դիմաց պատ է, պատ, որի հետևից իշխանությունը պարբերաբար փորձում է խրախճանքի «փաթեթներ» նետել հասարակությանը: Իսկ լավագույն դեպքում, այդ «փաթեթները» հասարակությանը մատուցվում են նախագահականի ճաղերի արանքից: Սերժ Սարգսյանը փաստորեն «չհասկացվածության պատը», որը խոստանում էր քանդել, փոխարինեց «չհասկացվածության ճաղերով»:

Ահա այն միակ տեսանելի փոփոխությունը, որ Հայաստանում արձանագրվել է նրա նախագահության երեք տարիների ընթացքում: Մեկի համար դա շատ է, մյուսի համար՝ քիչ, իսկ, ընդհանրապես, այդ ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ:

Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում