Իսպանական մամուլի տեղեկացմամբ` «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հուզված էր Լա Լիգայի ընթացիկ առաջնության 37-րդ տուրի շրջանակներում «Էսպանյոլ»-ի հետ կայացած հանդիպումից հետո: Նշենք, որ դա Պեպ Գվարդիոլայի` «Կամպ Նոու»-ում անցկացրած վերջին հանդիպումն էր կապտանռնագույնների գլխավոր մարզչի պաշտոնում:
Մարզիչը հրաժեշտ է տալիս իր սաներին, իսկ կատալոնական ակումբը հաջորդ մրցաշրջանում կգլխավորի նրա օգնական Տիտո Վիլանովան:
«Ես շատ եմ ցավում: «Կամպ Նոու»-ն ասաց Գվարդիոլային այն, ինչ մենք էինք ցանկանում ասել: Այս ակումբի դռները միշտ բաց կլինեն նրա առջև: Գվարդիոլան կվերադառնա «Բարսելոնա», երբ ցանկանա և ինչպես ցանկանա: Ես մեծ հպարտություն եմ ապրում, որ այս ակումբի նախագահն եմ: Պեպը կվերադառնա, քանի որ նա գերազանցել է այն ամենը, ինչ կարելի է երևակայել»,- հայտարարել է Ռոսելը:







































